Վենետիկի միջազգային կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ սեպտեմբեր

Հնագույն կինոփառատոնը, որ առաջին անգամ անցկացվել է 1932 թվականին, համարվում է նմանաբնույթ առաջին միջոցառումը: Նրա նպատակը ոչ թե մրցույթն էր, այլ նախ և առաջ կինոարվեստի ցուցադրությունը լայն հանրությանը:

Ֆիլմերի միջև մրցակցությունն սկսվեց երկու տարի անց, թեպետ այդ ժամանակ պաշտոնական ժյուրի դեռ չկար: 1935 թվականին փառատոնը դարձավ ամենամյա, հայտնվեց «Վոլպի գավաթ» հեղինակավոր դերասանական պարգևը, իսկ մեկ տարի անց ձևավորվեց և միջազգային ժյուրին:

Կադր «Ջոկեր» ֆիլմից (2019) / Լուս.՝ Warner Bros.

Այժմ գլխավոր մրցույթին մասնակցում է 20-ից ոչ ավելի կինոնկար.

* աշխատանքները պետք է ավարտված լինեն մեկ տարուց ոչ ուշ մինչև փառատոնի սկիզբը,

* համաշխարհային պրեմիերան ֆիլմերի համար, որոնք հավակնում են մասնակցելու փառատոնին, պարտադիր է:

Բացի ԼԳԲՏ և կվիր-մշակույթի թեմաներին նվիրված ֆիլմերին տրվող ավանդական պարգևներից, 2007 թվականից շնորհվում է «Երկնագույն Առյուծ»: Երիտասարդ ռեժիսորները (18-25 տարեկան) խրախուսվում են երիտասարդ կինեմատոգրաֆիստների մրցանակով, գումարած դրան՝ ցանկացած դեբյուտային աշխատանք կարող է առաջադրվել «Ապագայի Առյուծ» հատուկ մրցանակի:

Թարմ միտումների համար պատասխանատու է «Հորիզոններ» ծրագիրը, որտեղ հայտնվում են ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ժապավեններ, իսկ առանձին հիշատակության արժանի է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը (Corto Cortissimo)՝ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի համար:

Խրախուսում են այստեղ և կինոյի մասին կինոն: «Վենետիկյան կլասիկա» սեկցիայում ցուցադրում են կինեմատոգրաֆի մասին փաստագրական ֆիլմեր և վերականգնված ֆիլմեր: Օրինակ, 2019 թվականին  կայացավ Վասիլի Շուկշինի «Կարմիր բռինչի» վերականգնված տարբերակի ցուցադրությունը:

Կադր «Կարմիր բռինչ» ֆիլմից (1974) / Լուս.՝ «Մոսֆիլմ»

Հարկ է խոստովանել, որ չնայած մասնագիտական միջավայրում ունեցած հեղինակությանը և համբավին, փառատոնն արդեն չեն համեմատում Կաննի կամ Բեռլինի հետ, ինչպես տնտեսական և աշխարհագրական պատճառներով, այնպես էլ օրացուցային համընկնումների. մոտավորապես նույն ժամանակ է մեկնարկում և Տորոնտոյի կինոփառատոնը, որ նշանակալի ժողովրդականության է հասել: Իսկ այստեղի կինոշուկան իր թափով զգալիորեն զիջում է նույն Կաննին և կազմակերպվում է ոչ այնքան վաղուց՝ ընդամենը 7 տարի:

(շարունակելի)