Տորոնտոյի միջազգային կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ սեպտեմբեր

Ի հայտ է եկել 1976 թվականին որպես «փառատոների փառատոն»: Միջազգային կարգավիճակով Տորոնտոն օժտվել է սոսկ 1995-ին և այժմ ժողովրդականությամբ մրցակցում է Մոնրեալի կինոփառատոնի մրցութային ստուգատեսի հետ: Իհարկե, վերջինում հայտնվում են ավելի աղմկահարույց պրեմիերաներ ողջ աշխարհից, սակայն Տորոնտոն վերցնում է սեփական կազմակերպական սկզբունքով:

Կադր «Ջոջո ճագարը» ֆիլմից (2019) / Լուս.՝ Disney

Չնայած նրան, որ ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է պրեմիերային ֆիլմերին, պաշտոնական այդպիսի պահանջ չկա, դրանից բացի, փառատոնում չկա մասնագիտական ժյուրի, որոշում ընդունում են հանդիսատեսները (People՚s Choice Award՝ գլխավոր պարգևը փառատոնի լավագույն ֆիլմի համար): Պահանջում են պահպանել և դասական պահանջները՝

* ֆիլմերը պետք է արտադրված լինեն փառատոնի սկզբին նախորդած մեկ տարում,

* միջազգային լիամետրաժ ֆիլմերը՝ 60 րոպեից սկսած:

Հետաքրքրական ծրագրերի թվում են՝ Քաղաքներ (City to city), Ժամանակակից համաշխարհային կինո (Contemporary World Cinema) և Կեսգիշերային խելահեղություն (Midnight Madness): Հաղթող կարող է դառնալ այս ծրագրերից ցանկացածի մասնակիցը:

(շարունակելի)