Սանդենս միջազգային կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ հունվար

Լուս.՝ Jemal Countess / Sundance Institute

«Սանդենս» ինստիտուտ ոչ առևտրական կազմակերպությունը, որ հիմնվել է Ռոբերտ Ռեդֆորդի կողմից 1981 թվականին, կազմակերպել է մի փառատոն, որ առաջին հերթին դարձել է ռեժիսորների, սցենարիստների հանդիպումների և գործնական սեմինարների անցկացման վայր՝ նպատակ հետապնդելով աջակցել սկսնակ հեղինակներին: Ավելի ուշ այդ նախաձեռնությունը վերաճեց անկախ փառատոնի, որին մասնակցելը ըստ կանոնների բավականին պարզ է՝

* լրացնել հայտ, մուծել գրանցման վճարը և ուղարկել հայտարարված ֆիլմի DVD / Blu-ray-ը փոստով / Filmfreeway համակարգի միջոցով / տրամադրել հղում ֆիլմին Vimeo-ում,

* այստեղ նախընտրությունը տրվում է ամերիկյան կինոյին, բայց եթե ֆինանսավորման 50 %-ից ավելին տրամադրվել է այլ երկրներից (ոչ ԱՄՆ-ից), ֆիլմը կարող է ներկայացվել որպես միջազգային,

* նախագիծը կարող է մրցույթի ներկայացվել երկրորդ անգամ, եթե միայն այն նշանակալիորեն փոփոխվել է,

* պրեմիերայնությունը հիմնական մրցույթին և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ:

Լրացուցիչ բոնուս՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողը ավտոմատ կերպով դառնում է «Օսկար» մրցանակի հավակնորդ:

(շարունակելի)