Լոկարնոյի կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ օգոստոս

Պրոֆեսիոնալների շարքում կարելի է հանդիպել առաջին կատեգորիայի շվեյցարական կինոփառատոնի հետաքրքրական սահմանում՝ «Կաննին այլընտրանքային փառատոն ռադիկալ կինոմոլների համար»: Հարազատությունը նկատելի է և համաշխարհային նշանակության, և տարեկիցներ լինելու (առաջին կինոփառատոնը Լոկարնոյում նույնպես կայացել է 1946 թվականին), և թափի մեջ (ամեն տարի այստեղ հավաքվում է մոտ 200 հազար հանդիսական):

Բացի ավանդական «Պյացցա Գրանդե» մրցութային ծրագրերից (տարբեր ժանրերի և տևողության ֆիլմեր, համաշխարհային, միջազգային, եվրոպական պրեմիերաներ, հեղինակային կինո լայն լսարանի համար) և միջազգային մրցույթից՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն 60 րոպեից ավելի տևողությամբ ֆիլմերի համար, այստեղ կան սեկցիաներ ինչպես երիտասարդ, այնպես էլ հայտնի ռեժիսորների համար՝

* ժամանակակից ռեժիսորների մրցույթ (խաղարկային և ոչ խաղարկային դեբյուտներ և երկրորդ ֆիլմեր 60 րոպեից ավելի),

* «Ապագայի ընձառյուծներ» մրցութային ծրագիր (կարճամետրաժ և միջնամետրաժ ֆիլմեր մինչև 40 րոպե տևողությամբ, որոնց ռեժիսորները դեռ չեն նկարել լիամետրաժներ),

* Fuori մրցութային ծրագիր լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի, կինոէսսեների և վավերագրության համար՝ նկարահանված հայտնի ռեժիսորների կողմից,

* արտամրցութային Signs of Life ծրագիր, որտեղ հայտնվում են հայտնի ռեժիսորների աշխատանքներ, որ ի ցույց են դնում կինեմատոգրաֆիական նոր ձևեր և իննովացիաներ:

Տեղ ունի և կինոյի պատմությունը. Histoire(s) du cinema սեկցիան ցուցադրում է այն ռեժիսորների և դերասանների աշխատանքները, որոնց փառատոնը նվիրում է ալբոմ-տրիբյուտներ: Դրանից բացի ցուցադրում են հազվագյուտ և կարևոր ֆիլմերի վերականգնված պատճեններ, վավերագրական ֆիլմեր ռեժիսորների և դերասանների մասին:

Փառատոնում բացվում է կինոդպրոց, որի շրջանակում կազմակերպվում են ֆիլմերի առանձին ցուցադրություններ և արտադրության տարբեր փուլերում գտնվող՝ առավելապես այն երկրներում իրականացվող նախագծերի պրեզենտացիաներ, որտեղ չկան կայացած կինեմատոգրաֆիական ավանդույթներ, ինչպես նաև ամառային կրթական ծրագրեր ռեժիսուրայի և կինոքննադատության վերաբերյալ:

(շարունակելի)