Բեռլինի կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ փետրվար

1951 թվականից միջազգային ժյուրին որոշում է գլխավոր պարգևի՝ «Ոսկե արջի» մրցանակակրին, իսկ Պոտսդամի հրապարակի թատրոնում հավաքվում են պրոֆեսիոնալները և հանդիսականները, որպեսզի գնահատեն մրցույթի համար ընտրված սոցիալական կողմնորոշման ֆիլմերը: Պակաս նշանակալի չեն և մյուս մրցանակները՝ «Արծաթե արջերը» ավանդական ձևակերպումներով, ինչպես նաև էկումենիկ ժյուրիի մրցանակը, FIPRESCI մրցանակը, «Բրոնզե և Բյուրեղապակե արջերը», «Կապույտ հրեշտակը» և լավագույն դեբյուտի համար մրցանակը, որ շնորհվում է 2006 թվականից:

Հիմնական մրցույթի մասնակիցների համար պահանջների ցանկը ստանդարտ է Ա դասի փառատոնի համար՝

* ֆիլմի ավարտված լինելը մինչև փառատոնն սկսվելը 12 ամսվա ընթացքում,

* համաշխարհային և միջազգային պրեմիերա,

* ըստ որում այլ երկրների ֆիլմերը կարող են լինել ազգային փառատոների մասնակիցներ, ինչպես նաև բեմադրված լինել որպես ներկայացումներ արտադրության երկրում:

Երիտասարդ ռեժիսորների համար գերակա են փոքր-ինչ պակաս նշանակալի, բայց արժանավայել ծրագրերը՝ «Համայնապատկեր» (միջազգային արտհաուս կինո), «Ֆորում» (փորձարարական ֆիլմեր), «Սերունդ» (մանկական և պատանեկան կինո), Berlinale Shorts (կարճամետրաժ):

Դրանից բացի, Բեռլինալեն անցկացնում է մեծ կինոշուկա՝ European Film Market, որ չափերով համեմատելի է Կաննի հետ, և կինոարտադրանքի շուկա: Ռեժիսորների և սցենարիստների համար, որոնք նոր նախագծեր են մշակում, գործում է Berlinale Talents-ը (կարճաժամկետ ուսուցանող ծրագրեր ողջ աշխարհի կինոդպրոցների ուսանողներից ամեն տարի հավաքագրվող խմբերի համար):

(շարունակելի)