Սիտժեսի միջազգային կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ հոկտեմբեր

Ֆանտաստիկական ֆիլմերի փառատոների եվրոպական դաշնության այս փառատոնը լավ ծանոթ է ֆենտեզի ժանրի և սարսափ-ֆիլմերի բոլոր երկրպագուներին: Դիտումներն անցկացվում են Հռոմում, Բրյուսելում, Պորտուում, Լյուքսեմբուրգում, Էսպոոյում, Ամստերդամում և իսպանական Սիտժեսում (վերջինս առավել հայտնի է):

Այստեղ ծրագրեր կան խաղարկային, ոչ խաղարկային, անիմացիոն կինոյի և սերիալների համար, իսկ հատուկ մրցանակներով պարգևատրում են զանազան փորձարարական ֆիլմերը՝ նկարահանված ցանկացած դեվայսով. մի խոսքով, ողջունում են ցանկացած ոչ ստանդարտ մոտեցում: Հիմնական պահանջներն են՝

* ֆիլմերը պետք է լինեն պրեմիերային Իսպանիայի համար և ավարտված մինչև փառատոնի սկիզբը մեկ տարվա ընթացքում,

* կարճամետրաժները՝ մինչև 30 րոպե, որոնք կարող են ներկայացվել «խաղարկային կարճամետրաժ ֆիլմ», «անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիաներում և Brigadoon սեկցիայում:

Գլխավոր խիստ պահանջը՝ ժանրային պատկանելությունը: Բոլոր կատեգորիաներին մասնակցում են ֆենտեզիներ և հորորներ՝ ազգային պրեմիերայնության պարտադիր պահանջով (այսինքն ֆիլմը պետք է առաջին անգամ ցուցադրվի Իսպանիայի տարածքում): Այնուամենայնիվ, կան և սահմանամերձ կատեգորիաներ. Orbita (ֆանտասիկային մոտ)՝ թրիլլերներ, մարտաֆիլմեր, արկածային ֆիլմեր և սև կատակերգություններ, ինչպես նաև Panorama՝ ֆանտաստիկայի ժանրի անկախ և վավերագրական կինո:

Հարմար է այն, որ մասնակցության հայտը կարելի է ներկայացնել Festhome հարթակի միջոցով, և դրանից բացի փառատոնն է փակում ֆիլմն ստացողին ուղարկելու տրանսպորտային ծախսերը: Կարճամետրաժով մասնակիցների համար գրավչությունը՝ «Օսկարի» հավակնորդների ցուցակում հայտնվելու հնարավորությունն է:

Շարքը պատրաստեց Ռ․Բագրատունյանը