Մոսկվայի միջազգային կինոփառատոն

Փառատոնի մրցանակը՝ «Ոսկե Սուրբ Գևորգ» արձանիկ, անցկացման ժամանակը՝ ապրիլ

Երկրորդ ամենահին կինոփառատոնը, որ 1935 թվականից անցկացվում է Մոսկվայում (վերջին տարիներին՝ ապրիլին): Մասնակցելու համար ներկայացվող պահանջները՝

* պարտադիր պրեմիերա,

* ավարտվածությունը մեկ տարվա ընթացքում մինչև փառատոնի սկիզբը,

* խրոնոմետրաժը կարճ մետրի համար՝ 35 րոպե։

Ծրագրերի թվում են՝ հիմնական մրցույթ (որտեղ ամեն տարի մրցակցում են առնվազն 12 ֆիլմ), ինչպես նաև «Ազատ միտք» (վավերագրական կինո), «Հեռանկարներ» (դեբյուտներ) և տարբեր ուղղություններով արտամրցութային ցուցադրություններ: Օրինակ, այս տարի 20-ամյակը նշեց «Ութուկես» ծրագիրը, որի շրջանակում հանդիսատեսները կարողացան տեսնել «Աշխատանք առանց հեղինակի», «Սրտերի թագուհին» և «Երկակի կյանքը», որ լայն կինովարձույթ մտավ միայն մի քանի ամիս անց: Մոսկովյան միջազգային կինոփառատոնը միացել է նաև համաշխարհային փառատոնային շարժման մեջ ժողովրդականություն ձեռք բերող սերիալների ցուցադրությանը «Առաջին սերիա» ծրագրով, ինչպես նաև կազմակերպեց բիզնես-հարթակ՝ բանավեճերով և պիտչինգներով՝ երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար:

«Անհատական աճի թրենինգ» ֆիլմի թրեյլերը (2019)
(շարունակելի)