Կաննի կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ մայիս

Կաննի պաշտոնական պատմությունը սկսվում է 1946 թվականին, սակայն Երկնագույն ափին կինոստուգատես անցկացնելու անհաջող փորձեր արվել են դեռևս 1939 թվականին: Մի քանի տարի անց փառատոնը սկսեց ձեռք բերել իր դիմագիծը և ժողովրդականություն վայելել ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ կինոսիրողների շրջանում:

Փառատոնի հեղինակությունը դժվարին է դարձնում հիմնական ծրագրում հայտնվելու հնարավորությունը (գլխավոր մրցութային, «Հատուկ հայացք», հատուկ ցուցադրություններ, արտամրցութային սեկցիա), որտեղ ընտրվում են՝

* ֆիլմեր, որ նկարվել են մինչև փառատոնը մեկ տարվա ընթացքում,

* մինչ այդ չեն մասնակցել ուրիշ փառատոների մրցութային ծրագրերին:

Բայց և երիտասարդ ռեժիսորների համար կան մի կարգ ցածր ծրագրեր, օրինակ՝ Սինեֆոնդասիոնը, որին մասնակցում են բացառապես տարբեր կինոդպրոցների կարճամետրաժ և միջնամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև կարճ մետրի առանձին մրցույթը՝ Short film corner:

1969 թվականին գործի դրվեց ոչ պակաս կարևոր և հետաքրքրական զուգահեռ ծրագիր՝ «Ռեժիսորների երկշաբաթը», որ աչքի է ընկնում փորձարարական կինոյի հանդեպ լոյալությամբ: Պրեմիերայնության պահանջը այստեղ բացակայում է բացառությամբ նրա, որ ֆիլմը չպետք է դուրս գա Կոմերցիոն վարձույթ Ֆրանսիայում:

Կադր «Լողլողը» ֆիլմից (2019)

Ամեն բանից զատ, Կաննում գործում է խոշորագույն կինոշուկան, որի շրջանակում ևս անցկացվում են պրիեմիերաներ, կազմակերպվում հանդիպումներ պրոդյուսերների հետ փորձի փոխանակման և առաջխաղացման հարցերի շուրջ:

(շարունակելի)