Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»  92-րդ մրցանակաբաշխությունից ավելի քան մեկ ամիս անց (ոչ մեկ օր առաջ՝ ինչպես արվում էր ավանդաբար)՝ Լոս Անջելեսում, կազմակերպիչները առցանց հայտարարել են «Ոսկե ազնվամորի» ֆիլմարտադրության հակավարկանիշային ֆիլմերի հաղթողներին։ Կորոնավիրուսի պատճառով՝ վատագույն տիտղոսների պարգևատրումը առաջին անգամ կայացել է առցանց՝ YouTube-ում։  

Արարողության հաղթողը Թոմ Հուփերի ռեժիսորական «Կատուներ» մյուզիքլն էր․ 2019 թվականի վատագույն Ֆիլմ է ճանաչվել  Հուփերի «Կատուներ» մյուզիքլը` Թեյլոր Սվիֆթի, Ջուդի Դենչի և Իդրիս Էլբայի մասնակցությամբ։

Ստորև ներկայացված է կինոյի ոլորտում կասկածելի նվաճումների համար մրցանակի հավակնորդների և դափնեկիրների ցուցակը: