․Ես ծնվել եմ սարսափելի աղքատության մեջ։

Երբ ես հանդիպեի մարդու, որը երբևէ չի մեղանչել, դժվար թե կարողանայի շփվել հետը։ Սխալական մարդիկ միշտ էլ ավելի հետաքրքիր են։

Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է քաջություն ունենաք նաև ձախողելու։

Ես տղաներիս ասում եմ՝ մանկության տարիներին ես ունեի առավելություններ, որոնցից դուք զրկված եք։ Ես ծնվել եմ ամենասարսափելի աղքատության մեջ և ոչ մի տեղ չունեի գնալու՝ բացի վեր  բարձրանալուց։

Տվեք երեխաներին ավելի շատ ազատություն։ Հարգեք երեխայի անհատականությունը։ Դա նման է զառ խաղալուն, գցում ես և հետևում, թե ինչ կընկնի։

Որքան մեծանում ես, այնքան խորքային ես զգում սերը։

Որքան ես ուսումնասիրեցի Թորան (Մովսեսի հնգամատյանը), այդքան քիչ կրոնականություն մնաց մեջս։ Ես հասկացա, որ Աստված մեր գովերգությունների կարիքը չունի, նա պարզապես մի բան է ուզում, որ մենք ավելի լավը դառնանք։

Ինքնասիրություն բոլորը ունեն։

Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին Հոլիվուդ, չգնացի, հետո ծնվեց Մայքլը, փող չկար և ես գնացի։ Երբեմն այն ինչ քեզ կապում է, միևնույն ժամանակ նաև ազատություն է տալիս։

Որքան էլ վատ գնան գործերը, կարող էր ավելի վատ լինել։ Կաթվածից հետո, ես խոսքի խնդիր ունեցա, հետո՞ ինչ։ Մովսեսը նույնպես ուներ, բայց միթե՞ նրան դա խանգարեց։

Մարդիկ երբեմն սխալ են համարում  այնպիսի բաներ, որոնք ամենևին սխալ չեն։

«Քաղաքականություն»  բառը դարձել է հայհոյանք։

Ոչ վաղ անցյալում ընկերոջս հետ գոլֆ էի խաղում ու ասացի նրան. «Արի հերթը զիջենք այն ծերուկներին»  , վերջինս պատասխանեց»,-  «Քըրք, այդ ծերուկները երկու տասնյակով քեզնից փոքր են»:

Ծերությունը մարդու գլխում է: Ես վերապրել եմ ուղղաթիռի վթար, մեջքի վիրահատություն, սրտի անոթ են կարել, ինքնասպանության եզրին եմ եղել: Բայց ես ասում եմ ինքս ինձ. ես պետք է աճեմ ու սովորեմ: Դա միակ հակաթույնն է ծերության դեմ:

Հնարավոր է մահից հետո  դուք կանգնեք մեծ, մորուքով ծերունու դիմաց ու հարցնեք՝ սա դրա՞խտն է, իսկ նա կպատասխանի՝ դրա՞խտ, դուք հենց նոր այնտեղից եկաք:

Կրոնը միլիոնավոր մարդկանց է սպանել: Ինչ-որ բան նրա հետ հաստատ այնպես չէ:

Շատերը սիրում են հիշել անցյալը: Ասում են, որ ֆիլմերը առաջ ավելի լավն էին, որ դերասանները հանճարեղ էին…բայց ես այդպես չեմ մտածում: Անցյալի մասին միայն մի բան կարող եմ ասել՝ այն անցյալ է:

Ուրիշների մասին մտածելը, շեղում է մեզ մեր մասին մտքերից:

Թվում է միայն հիմա եմ իսկապես գիտակցում ով եմ ես: Իմ առավելությունները, թերությունները, ամեն ինչ թվում է երկար ժամանակ եփվում էր՝ ցածր կրակի վրա և դանդաղորեն գոլորշիանում: Այնպես որ, ի վերջո կաթսայում մնաց միայն իմ էությունը: Այն, ինչի հետ սկսել էի ի սկզբանե:

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը