Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր, կինոմագնատ Հարվի Վայնշտեյնը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Նյու Յորքի Գերագույն դատարանը նրան դատապարտել է 23 տարվա ազատազրկման սեռական բնույթի հանցագործության համար:
Պրոդյուսերը ճանաչվել է մեղավոր օրալ սեքի հարկադրաբար կիրառման համար՝ Միրիամ Հալեյի նկատմամբ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վճիռը ներկայացնելու ժամանակ նա եղել է դահլիճում՝ սայլակով և ձեռնաշղթաներով, քանի որ մարտին  նա սրտի ստենտավորման վիրահատության էր ենթարկվել:

Վճռի հրապարակումից մի քանի ժամ անց Հարվի Վայնշտեյնը  բողոքել է կրծքի շրջանում ցավերից: Դրանից հետո նրան բանտից տեղափոխել են Bellevue հիվանդանոց՝ Մանհեթենում, որտեղ պետք է անցկացներ գիշերը: