Համաշխարահային կինոպրեմիերաները շարունակում են չեղարկվել
Coronavirus- ը շարունակում է խմբագրումներ կատարել հոլիվուդյան բլոկբաստերների թողարկման ցանցում: MGM- ից հետո Sony- ին, Paramount-ին, Universal- ին հաջորդեց Disney- ը:
Ըստ Deadline-ի, Disney ընկերությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է «Մուլան» (Mulan) ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմի եվրոպական ցուցադրություններից միայն կինոընկերությունն ակնկալվում էր 200 միլիոն դոլարի շահույթ, սակայն Disney-ն այլընտրանք չուներ։ ԱՄՆ-ում և Չինաստանում փակված են շուրջ 70 հազար կինոթատրոններ։
Hollywood Reporter-ի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պատճառով Հոլիվուդը կկորցնի շուրջ 20 միլիարդ դոլար։ Կինոթատրոնները՝ ստիպված մեկը մյուսի հետևից, չեղարկում են ֆիլմերի պրեմիերաները։Այս պահին արդեն ամերիկյան կինոինդուստրիան կորցրել է 7 միլիարդ դոլար կինովարձույթների վճարից։ Փորձագետները ենթադրում են, որ գարնան վերջին Հոլիվուդը կկորցնի արդեն 17 միլիարդ դոլար։
Թեև Հայաստանում շատ չեն հայրենական ֆիլմերի պրեմիերաները, սակայն ինչպես հայտնեց «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր (Ֆիլմերի ծրագրավորման և միջոցառումների կազմակերպման բաժին) Անահիտ Խաչատրյանը , դեռևս նախորդ շաբաթ արդեն մարտ ամսվա համար նախատեսված միջոցառումներն ու տեղական ֆիլմերի պրեմիերաները հետաձգվել են (ոչ թե չեղարկվել)։ Հետաձգվել են նաև արտասահամանյան մի քանի հայտնի ֆիլմերի և մուլտերի պերմիերաների օրերը, այդ թվում՝ Disney ստուդիայի սպասված «Մուլան» (Mulan) ֆիլմինը։
Անահիտ Խաչատրյանը հայտնեց նաև, որ այս պահին արդեն կինոթատրոնը չի գործում․ փակ է լինելու մարտի 16-23-ը։ Նա նշեց նաև, որ բոլոր միջոցառումները հետաձգվել են անորոշ ժամանակով (ըստ իրադարձությունների զարգացման), և հավնաբար, մայիսից շուտ դրանք տեղի չեն ունենա։
Թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն և ի՞նչ ֆինանսական խնդիրների առջև կկանգնի կինոթատրոնը ստեղծված իրավիճակում հարցին, Անահիտ Խաչատրյանը պատասխանեց,- «այդ մասին կառույցի ֆինանսիստները հստակ կարող են պատասխանել, սակայն մի բան ակնհայտ է, որ եթե կինոթատրոնը մեկ ամիս փակվի կունենա ֆինանսական ահռելի կորուստներ, որն հետ բերելը գրեթե անհնար կլինի»։
Ռ․Բագրատունյան