Մոսկվայի միջազգային կինոփառատոնը, ինչպես մշակութային այլ իրադարձություններ, ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհում, հետաձգվել են անորոշ ժամանակով: Կինոփառատոները տեղափոխվել են Բոլոնայում և Ֆրայբուրգում, Ստամբուլում և Նյու Յորքում, Պրահայում և Նիոնում։ Դրանց պատասխանատուներից ոմանք անշուշտ խոստանում են ծրագրերի մի մասը տեղադրել ինտերնետում, ինչը, կարծես, կանխատեսում է փառատոների դարաշրջանի ավարտը:

Կինոհանրույթը ամենից շատ մտահոգ է Կաննի կինոփառատոնի ճակատագրով․ կկայանա՞ այն, թե՞ ոչ։ Փառատոնին մնացել է գրեթե երկու ամիս, բայց նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները չեն խոստանում համաճարակի արագ հաղթահարումը: Եվ չնայած նրան, որ շարունակվում են փառատոնի  նախապատրաստական աշխատանքները, այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ այն կարող է չեղարկվել միանգամից:

Նմանատիպ  նախադեպ արդեն եղել է․Կաննի առաջին փառատոնը պետք է սկսվեր 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Ժամանակի  հոլիվուդյան աստղերն արդեն մոտենում էին  ֆրանսիականի Ռիվիերայի ափերին, երբ հայտնի դարձավ, որ սկսվել է  Երկրորդ համաշխարհային պատերազմը: Արդյունքում նրանց հաջողվեց ցուցադրել միայն մեկ ֆիլմ՝ «Փարիզի Աստվածամոր տաճարի» ամերիկյան տարբերակը: Այս անհաջող փառատոնը երկրպագուները անվանեցին «Կվազիմոդոյի ժպիտ»: Հաջորդ փառատոնը անցկացվեց միայն 1946 թվականին:

Փառատոների հետ կատարվածը թվում է պատահական զուգադիպություն է ստեղծված իրավիճակում (կորոնավիրուսի համաճարակի օրերին), մինչդեռ, այս համընկնումը արդեն մի քանի տարի առաջ սկսված տենդենց է․մենք  գտնվում ենք  վիրտուալ փառատոների նոր դարաշրջանի շեմին: Փառատոների լուսաբանման ավանդական լրագրողական եղանակները  զիջում են դիրքերը։ Չկան այլևս այն հոյակապ բուկլետները, որոնցից շատերը իրական արվեստի գործեր էին։ Տեղեկատվությունը կորցնում է նյութականությունը: Շուտով, երևի թե չեն տպագրվի  փառատոների սրբության սրբոց կատալոգները։ Ինտերնետի միջոցով կկազմակերպվեն փառատոների գործնական և հասարակական կյանքը՝  հյուրերի հավատարմագրումից մինչև  հանդիպումների հրավերներն ու ընդունելությունները:

Երկրորդ համաշխարհային պատերազմից  առաջ ստեղծված փառատոների ինստիտուտը 1960-ականներին հասավ իր գագաթնակետին,  հետո ապրեց ճգնաժամ,  այնուհետև ամրապնդելով դիրքերը սլացավ 21-րդ դար՝  դեպի նոր իրողություններ։

Նոր դարաշրջանում, փառատոները կորցրել են իրենց երբեմնի գրավչությունը հովանավորների համար։ Արժե՞ փող աշխատել տոմսերի, հյուրանոցների և հարակից այլ ծախսերի վրա, հարյուրավոր հյուրեր բերել, կազմակերպել հոյակապ պրեմիերաներ և արարողություններ, եթե ամենը կարելի է անել վիրտուալ։

Շահավետ  և խելամիտ է նաև կինոշուկաները անցկացնել ինտերնետով, ինչպես  ֆորումները, գիտաժողովները, ժյուրիի հանդիպումները, աստղերի հետ հարցազրույցները։ Դրանց կարելի է փաստացի հավատարմագրված լինել և  աշխատել վիրտուալ հարթակում:  Պրոդյուսերներն էլ կկարողանան չմիջնորդավորված հանդիպումներ կազմակերպել  դերասանների և լրագրողների համար, կկարողանան կազմակերպել  վիրտուալ պրեմիերանաներ այն հանդիսատեսի հետ, որին նախընտրում են իրենք։

Այս բոլոր հարցերն ու կանխատեսումները՝ պայմանավորված  կորոնավիրուսով, հայտնվել են մեկ հանգույցում: Չի բացառվում, որ հենց նա էլ կդնի փառատոնային շարժման  կարճատև դարաշրջանի վերջակետը, որը մի քանի տասնամյակ տակնուվրա է անում Եվրոպան և աշխարհը: Այն արդեն պատրաստ է վճռական փոփոխությունների՝ ինտերնետ-պլատֆորմների բումի միջոցով և կիսով չափ դարձել է վիրտուալ։

Հ․Գ․ Կինոգետ, կինոպատմաբան Անդրեյ Պլախովը տարբեր հեղինակավոր կինոփառատոների խորհրդատու է,  գրքերի ու հոդվածների հեղինակ: Նա Եվրոպական կինոակադեմիայի անդամ է ու Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի` FIPRESCI-ի պատվավոր նախագահը: 

Աղբյուրը

Ռ․Բագրատունյան


Կինովերլուծություն պանդեմիայի օրերին

1990-ականներին հեռուստատեսությամբ ցուցադրվեց մի աղետ-ֆիլմ, որն այն ժամանակ մենք` նմանատիպ կինոյին դեռևս անսովոր հանդիսատեսներս, դիտեցինք շունչներս պահած ու սարսափով, թեև...