Ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխության ղեկավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա փետրվարի 28-ից հետո: Ինչպես գրում է  Variety-ին, ղեկավարությունը որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ սկսվել է համընդհանուր բողոք մրցանակի հավակնորդների անունները հայտարարելուց հետո: Որոշում է կայցվել հրաժարականը հաստատել փետրվարի 28-ի մրցանակբաշխության արարողությունից հետո։

Ռեժիսոր Ռոման Պոլսնակու «Սպան և լրտեսը» ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգում: Նման որոշումը քննադատել էին ֆեմինիստական կազմակերպությունները: Բացի այդ, կինոաշխարհի 400 գործիչ նամակ էին ստորագել՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել ակադեմիայում։ «Սեզարի» նախկին տնօրինիությունը որոշել է, որ հրաժարականը՝ իրավիճակը հանգստացնելու միակ միջոցն է:

1970-ականներին Պոլանսկուն մեղադրել են անչափահաս մոդելի բռնաբարության մեջ: Նա գործարքի մեջ էր մտնել արդարադատություն իրականացնողների հետ, ճանաչվել էր անմեղ, ինչից հետո հեռացել էր ԱՄՆ-ից, քանի որ գործը չէր փակվել: Մինչ այժմ Պոլանսկուն մեղադրել են ևս մի քանի կանայք նույն արարքի մեջ:

«Սեզար» մրցանակը շնորհվում է 1976 թվականից և կրում է  մարսելցի քանդակագործ, Ֆրանսիայի հպարտություն Սեզար Բալդաչինիի անունը։