Լոնդոնում կայացած Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA -2020) մրցանակաբշխության  բացարձակ առաջատարը ռեժիսոր Սեմ Մենդեսի  «1917» ռազմական դրաման է։ Ինչպես հայտնում է independent-ը Մենդեսի ֆիլմը հաղթող է ճանչվել միանգամից յոթ՝  «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Հատուկ վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն դիզայն» և «Լավագույն ձայն» անվանակարգերում:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Կլաուս» նախագծին: Բրիտանացի կինոգետները հարավկորեական «Մակաբույծները» դրաման ճանաչել են  «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։

Տարվա լավագույն դերասան և դերասանուհի  անվանակարգերում հաղթել են  Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») և Ռենե Զելվեգերը («Ջուդի»): Բրեդ Փիթը («Մի անգամ … Հոլիվուդում») և Լորա Դերնը («Ամուսնության պատմություն») մրցանակներ ստացան երկրորդական  դերերի համար։

Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը, որն առաջադրված էր 10 անվանակարգերում և հղումների քանակով  առաջատրներից մեկն էր՝ արդյունքում չստացավ անգամ մեկ մրցանակ: Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը, ավելի վաղ, նման արդյունք արձանագրեց  նաև «Ոսկե գլոբուս 2020» մրցանակաբաշխության ժամանակ:

Հայկական  արմատներով բրիտանացի դերասան, ռեժիսոր Էնդի Սերկիսին շնորհվել է BAFTA` կինոոլորտում ունեցած ավանդի համար:

Մրցանակաբաշխության ամբողջական ցանկը։


Կիտանո Տակեշի․Կինոդիմանկար

Ճապոնական կինոն հարուստ է հետաքրքիր էջերով, կերպարներով` սկսած համր շրջանից, ներառյալ անցյալ դարի 30-40-ականների ավանգարդը, 50-60-ականների ոսկեդարը, 70-80-ականների հեղինակային կինոն,...