Բեռլինի կինոփառատոնը կասեցրել է  «Ալֆրեդ Բաուեր» (Արծաթե արջ)  մրցանակը։ Այս մասին հայտնում է theguardian-ը, նշելով, որ կինոփառատոնի պատասխանատուները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ բացահայտվել է մրցանակի հիմնադիր, ռեժիսոր Ալֆրեդ Բաուերի ակտիվ բարձրաստիճան նացիստ լինելու և  Յոզեֆ Գեբելսի  հիմնադրած քարոզչական կազմակերպության գործունեության մեջ նրա ներգրավված լինելու մասին փաստերը։ Բաուերը 1951-ին նշանակվել է Բեռլինալեի առաջին տնօրեն և պաշտոնավարել է  մինչև իր կենսաթոշակի անցնելը՝ 1976 թվականը։

Բաուերի հակասական անցյալը բացահայտվել է Die Zeit գերմանական շաբաթաթերթում հրապարկված հոդվածում։ Die Zeit- ի հետաքննությունը հիմնված է Ազգային և Բեռլինի քաղաքային արխիվներում  հայտնաբերված փաստաթղթերի վրա, որոնց համաձայն Բաուերը եղել է բարձրաստիճան նացիստ և երկար տարիներ պատասխանատու է եղել կինոոլորտի մարդկանց մասին տեղեկություն հավաքելու և լրտեսելու գործին, այդ թվում՝ դերասաններին, ռեժիսորներին և կինոարտադրության այլ անդամների համար: Ըստ հրապարկման,  պատերազմից հետո նա համակարգված ոչնչացրել է իր նացիստական անցյալի բոլոր հետքերը:

Այս ամոթալի բացահայտումը, 70-րդ հոբելյանական փառատոնի բացումից ընդամենը օրեր առաջ, ահավոր վրդովմունք է առաջացրել Բեռլինալեում։  Բաուերի մահից հետո՝ 1986 թ․հետո՝  մրցանակը կոչել են նրա անունով։ «Ալֆրեդ Բաուերը» (Արծաթե արջը) համարվում է փառատոնի ամենակարևոր մրցանակներից մեկը և  շնորհվում է այն ռեժիսորներին, որոնք  նոր հեռանկարներ են բացում կինեմատոգրաֆի բնագավառում։

Բեռլինալեի ԶԼՄ-ների համար տարածած հայտարարության մեջ  ասվում է. «Մենք ողջունում ենք հետազոտությունը և դրա հրատարակությունը Die Zeit- ում և  անկախ փորձագետների մասնակցությամբ կսկսենք փառատոնի պատմության վերաբերյալ ավելի խորը և համապարփակ հետազոտություն իրականացնելու գործընթացը»:


Կիտանո Տակեշի․Կինոդիմանկար

Ճապոնական կինոն հարուստ է հետաքրքիր էջերով, կերպարներով` սկսած համր շրջանից, ներառյալ անցյալ դարի 30-40-ականների ավանգարդը, 50-60-ականների ոսկեդարը, 70-80-ականների հեղինակային կինոն,...