Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնը  փետրվարի 29-ին ամփոփեց մրցույթի արդյունքները։ Ջերոմի Այրոնսի գլխավորած միջազգային ժյուրին հայտարարեց հիմնական մրցույթի հաղթողների անունները։  Բեռլինալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը» շնորհվեց Մոհամմադ Ռասուլոֆի «Այստեղ չարը չկա» համատեղ արտադրության (Գերմանիա, Չեխիա,Իրան) ֆիլմին։

Բեռլինալե 2020 -ի հաղթողները․

Բեռլինալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը» լավագույն ֆիլմի համար ստացավ իրանցի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը ( «Այստեղ չարը չկա» ֆիլմ,  Գերմանիա, Չեխիա, Իրան),

«Արծաթե արջ»՝ Գրան պրին շնորհվեց ռեժիսոր Էլիզա Հիտմանին («Երբեք հազվադեպ՝ երբեմն միշտ» ֆիլմ, ԱՄՆ)

Բեռլինալե 70-ի հատուկ մրցանակը՝ «Արծաթե արջը»  շնորհվեց «Ջնջել պատմությունը» ֆիլմին  (ռեժիսորներ Բենուա Դելեպին,  Գուստավ Կերվերներ, Ֆրանսիա, Բելգիա),

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար «Արծաթե արջը» ստացավ կորեացի ռեժիսոր Հոն Սան-սուն  («Կինը, որը վազում է» ֆիլմ),

«Արծաթե արջը»՝  լավագույն դերասանուհի մրցանակը շնորհվեց Պաուլա Բերին («Ունդինա», Գերմանիա, Ֆրանսիա), իսկ լավագույն դերասանի համար «Արծաթե արջը» ստացավ Էլիո Գերմանոն («Թաքնվածը» ֆիլմ, Իտալիա ),

Լավագույն սցենարի համար «Արծաթե արջը»  շնորհվեց Ֆաբիո և Դամիանո Դ’Իննոչենցեներին («Վատ հեքիաթներ» ֆիլմ, Իտալիա, Շվեյցարիա),

«Արծաթե արջը»  կինոյում ունեցած նշանակալի ​​ներդրման համար շնորհվեց Յուրգեն Յուգենսին («Dow.Նատաշա» ֆիլմ)։


Netflix ընկերությունն ավարտել է պատմական Egyptian Theatre կինոթատրոնի ձեռքբերման գործարքը

Netflix ընկերությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre կինոթատրոնի ձեռքբերման վերջնական գործարքը։ Ինչպես գրում է Variety-ին,  կատարվել են վերջնական գործարքները,...

|30 Մայիս 2020,13:37