Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ երկու ղեկավար ունի՝ իտալացի Կարլո Շատրիանը գեղարվեստական ղեկավարն է, իսկ նիդեռլանդուհի Մարիետտե Ռիսենբեկը՝ գործադիր տնօրեն:

70-րդ հոբելյանական Բեռլինալեի նոր ղեկավարության  առաջին որոշման համաձայն փառատոնը կսկսվեց ոչ թե փետրվարի սկզբին, այլ վերջին՝ «Օսկարի» ու «Սանդենսի» հետ չխաչվելու համար: Առաջին անգամ պաստառների վրա չկան հանրահայտ արջերը:

Սակայն գլխավոր փոփոխությունները կատարվել է ծրագրում: Բեռլինալեում ստեղծվել է ևս մեկ պաշտոնական մրցույթ՝  փորձարարական ու ինովացիոն աշխատանքների համար: Միաժամանակ զգալիորեն նվազել է ներկայացված ֆիլմերի քանակը: Հայտնվել են նոր հարթակներ ցուցադրությունների համար և նոր հետաքրքրություններ:

Փառատոնը շեշտը դրել է հեռուստատեսության վրա և ցուցադրում է դրվագներ տարբեր երկրներում ստեղծված սերիալներից: