Լոս Անջելեսում՝ հունվարի 5-ին, տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» -2020 մրցանակաբաշխության արարողությունը։ Ինչպես հայտնում է Variety- ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրամային, որը մրցանակի է արժանացել նաև  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

«Լավագույն կինոնկար` կատակերգություն կամ մյուզիքլ​​» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood)  ֆիլմը։ Իսկ Բրեդ Փիթն ու Քվենտին Տարանտինոն նույն ֆիլմի համար համապատասխանաբար արժանացել են մրցանակների՝ «Լավագույն երկրորդական դերակատարման համար» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։

Երեք անվանակարգում մրցանակ է ստացել  Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood)  ֆիլմը, իսկ Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրաման՝  երկու։

Բացի այդ, «Լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե գլոբուս» մրցանակներ են շնորհվել  Ռենե Զելվերգերին (Judy ), Խոակին Ֆենիքսին (Joker), Թերոն Էդգերտոնին (Rocketman), Ակվաֆինային (The Farewell )  և Լորա Դերնին (Marriage Story) :

«Ժառանգները» (Succession)  ճանաչվել է «Լավագույն դրամատիկական սերիալ», «Աղբը» (Fleabag)՝ «Լավագույն կատակերգություն», «Չերնոբիլը» (Chernobyl)՝ «Լավագույն մինի-սերիալ»: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է հարավկորեկան  «Պարազիտներ»  (Gisaengchung) ֆիլմին։ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացել է «Կորած հղումը» (Missing Link ):

«Ոսկե գլոբուս» 2020-ի դափնեկիրների ամբողջական ցուցակը։


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42