Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը:

Բացի Բիլլ Մյուրրեյից և Օուեն Ուիլսոնից, որոնք հաճախ են խաղում Ուես Անդերսոնի ֆիլմերում, ժապավենում կարելի է տեսնել նաև Մաթիե Ամալրիքին, Բոբ Բալաբանին, Էդրիան Բրոուդիին, Թիմոթի Շալամեին, Ուիլ Դեֆոյին, Սեսիլ դե Ֆրանսին, Բենիսիո դել Տորոյին, Ռուփերթ Ֆրենդին, Լինա Քուդրիին, Ալեքս Լոութերին, Վենսան Լաքոսթին, Վենսան Մաքենին, Ֆրենսիս ՄաքԴորմանդին, Էլիզաբեթ Մոսին, Սիրշա Ռոնանին, Ջեյսոն Շվարցմանին, Լեա Սեյդուին, Լոյիս Սմիթին, Թիլդա Սուինթոնին, Քրիստոֆ Վալցին եւ Քեյթ Ուինսլեթին: «Ֆրանսիացի դիսպետչերը» անվանում են «սիրային նամակ լրագրողներին 20-րդ դարի Փարիզում ամերիկյան թերթի խմբագրությունից»:

Ֆիլմում հիմնական սյուժետային ուղղությունները երեքն են, իսկ տևողությունը երկու ժամից մի փոքր պակաս է: Նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայում: Կինոնկարը էկրան  կբարձրանա մայիսին և կցուցադրվի Կաննի կինոֆառատոնում:

Անդերսոնի կինոնկարները բազմիցս ներկայացվել են Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, «Օսկարի» և Բրիտանական կինոկադեմիայի մրցանակներին: Նրա «Լուսնկայի թագավորություն» ֆիլմով բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը: