Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար-92» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Այս մասին գրում է Variety-ին՝  նշելով, որ «Ջոկեր» ֆիլմը առաջադրվել է 11 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս)։ Իսկ «Իռլանդացին», «1917», «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը՝ 10-ական անվանակարգերում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» և «Մակաբույծ» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն  («Իռլանդացին»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ…Հոլիվուդում») և Պոն Չժուն Հոն («Մակաբույծը»):


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42