Բրիտանական կինոյի և թատրոնի դերասան,  օսկարակիր Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի 70-րդ կինփառատոնի ժյուրին: Այս մասին գրում է  փառատոնի պաշտոնական կայքը: 

Դերասանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է գլխավորել Բեռլինի կինոփառատոնի ժյուրին: «Այդ փառատոնով ես  հիացած եմ և միշտ  հաճույքով եմ այցելում: Ինձ համար հատկապես  հաճելի է մասնակցել փառատոնին Բեռլինում»,- ասել է Ջերեմի Այրոնսը:

Այրոնսը խաղացել է «Լոլիտա», «Ֆրանսիկանա լեյտենանտի կինը» և այլ ֆիլմերում: 1991 թվականին  որպես լավագույն դերասան «Օսկար» է ստացել «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում մարմնավորած դերի համար: