Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մցանակի անվանակարգերի թվով ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» առաջևում է։ Կինոնկարը հավակնում է 11 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն սցենար» և այլն: Այս մասին հայտնում է մրցանակբաշխության կայքը։

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ներկայացված է 10 անվանակարգում։ Հավակնորդ ֆիլմերի թվում են նաև Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Չուն-հո Պոնի «Մակաբույծը»։ Այս ֆիլմերը ներկայացված են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ֆիլմի հեղինակները՝ «Լավագույն ռեժիսոր»:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի համար պայքարելու են  Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում»), Ադամ Դրայվեր («Ամուսնական պատմություն»), Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն») և Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»)։

Լավագույն դերասանուհի կարող են ճանաչվել Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ»), Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Սինտիա Էրիվոն («Հարրիետ») և Ջեսի Բաքլին («Վայրի վարդ»):


Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի ժյուրին

Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին...

|16 Հունվար 2020,18:30