Բեռլինի միջազգային կինոփառատոնը կմեկնարկի կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» կինոնկարի ցուցադրումով։ Այդ մասին հատնում է Բեռլինալե 70-ի պաշտոնական  կայքը։

«Սելինջերի իմ տարին» կանադա-իռլանդական կինոնկարի հիմքում լրագրող և գրող Ջոաննա Ռակոֆի համանուն վեպն Է: Ֆիլմի դերակատարներն են՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Սիգուռնի Ուիվերը եւ Մարգարետ Քուելին, որն անցյալ տարի հայտնվել Էր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում:

«Ես հուզված եմ, որ իմ կինոնկարն Է բացելու 2020 թվականի Բեռլինալեն: Մենք չԷինք Էլ կարող ավելի լավ համաշխարհային պրեմիերա ցանկանալ: Անցյալում փառատոնը բացվում Էր նշանավոր ռեժիսորների ֆիլմերով. չարժե իսկ խոսել, թե որքան մեծ պատիվ Է ինձ համար այդ ցուցակում հայտնվելը: Ես անհամբերությամբ եմ սպասում Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի հետ հանդիպմանը գալա-բացմանը»,-ասել Է Ֆալարդոն:

Ժապավենը պատմում Է սկսնակ բանաստեղծուհի Ջոաննայի մասին, որն աշխատում Է Մարգարետ գրական գործակալի ասիստենտ և հաճախ պատասխանել է կուլտային գրող Ջերոմ Սելինջերի երկրպագուների նամակներին։

Հիշեցնենք, որ այս տարի Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի փետրվարի 20-ից մարտի 1-ը։