Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին կգլխավորի 2020 թ․Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։

62-ամյա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, խմբագիր, պրոդյուսեր Սփայք Լին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են հանրության համար սիրելի ու պաշտելի։ Սփայք Լին կարողացավ ժամանկակից խնդիրներն ու հարցերը բերել կինոթատրոն։ Նրա հայացքը մշտապես ուղղված է հանրությանը՝ տեսնելու, լսելու և ցույց տալու նրանց պատճառներն այն ամենի, որ կատարվում է աշխարհում։

Ռեժիսորը երեք անգամ դարձել Է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ( 1986, 1991, 2018)։ Իր կարիերայի ընթացքում Լին նկարահանել Է ավելի քան 70 ֆիլմ. նրա առավել հայտնի աշխատանքների թվում են՝ «Չեն բռնել՝ գող չԷ» (2006 թ), «25-րդ ժամը» (2002 թ.) և «Անտեսանելի երեխաները (2005 թ.) ֆիլմերը:

Փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին։

Կանիի 73-րդ միջազգային կինոփառատոնն 2020-ին կանցկացվի մայիսի 12-23-ը։ Փառատոնի ավարտին Սփայք Լիին կշնորհվի Կաննի «Palme d’or»-ը։


Շուշանիկ Միրզախանյան․«Պետք է պահպանենք այն ինչ ունենք, դարձնենք շարունակական ու զարգացնենք»

Բեռլինի կինոփառատոնին կից եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային...

|24 Փետրվար 2020,03:15