Իտալիայի ամենագեղեցիկ ամուսնական զույգը՝ Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին։ Նախորդ տարի նրանք նշեցին իրենց  ամուսնության 55 -ամյակը՝ ոսկե հարսանիքը։

Նրանք ծանոթացան 1963-ին ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սկզբնապես Չելենտանոն որևէ տպավորություն չգործեց տպավորիչ իտալուհու վրա: Ադրիանոն, խոցված գեղեցկուհու անտարբերությունից, սկսեց նրան նվաճել բոլոր եղանակներով: Բազմաթիվ փորձերից հետո դերասանների մոտ սկսվեց կրքոտ սիրավեպ: Շատ շուտով զույգը ամուսնացավ: Սիրահարները պսակադրվեցին գիշերվա ժամը 3-ին, որպեսզի ազատվեն աներես պապարացիներից: Այդ ժամանակից ամուսինները միասին են և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Եվ մինչ օրս խելակորույս սիրում են մեկմեկու: 

  • Նրանք ծանոթացան 1963-ին «Մի տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ երկուսն էլ ներգրավված էին, և սկզբնապես Չելենտանոն ոչ մի տպավորություն չգործեց պահանջկոտ, իր գինն իմացող իտալուհու վրա: Այո, նա գիտեր այդ անունը, լսել էր նրա երգերը և տեսել այն ֆիլմերը, որտեղ նա նկարվել էր, բայց լավ դաստիարակված աղջկան նրա բեմական իմիջը թվում էր չափազանց էպատաժային:

  • Ադրիանոն, որ սովոր չէր մերժումների, բոլոր եղանակներով փորձում էր իրենով հետաքրքրել դուր եկած աղջկան, բայց նրա հետ ժամադրություն նշանակելու բոլոր փորձերը հանդիպում էին սառը բարեկիրթ մերժման:

  • Ամեն բան, ինչպես միշտ, վճռեց պատահարը: Կլաուդիայի մեղքով նկարահանման տաղավարում տեղի ունեցավ կարճ միացում, ապակե լուսամփոփը տրաքեց, և նրա բեկորները վնասեցին պատահարի վայրում անժամանակ հայտնված Չելենտանոյի դեմքը: Աղջիկը շտապեց դերասանի մոտ ներողամտության խոսքերով: Ավելի ուշ նրանք սիրալիր զրուցում էին սրճարանում, իսկ ևս մեկ ժամ անց կրքոտ համբուրվում գրիմանոցում:

  • Ի միջի այլոց, իտալացի գեղեցկուհին այստեղ ևս անդրդվելի մնաց. տղամարդը, որի համար աշխարհի բոլոր կանանց խելքը գնում էր, նրան թվում էր անհուսալի: Ֆիլմի նկարահանումները ավարտվել էին և թվում էր, նրանց ճանապարհները ընդմիշտ բաժանվել են, բայց երգիչը այնուամենայնիվ համոզեց Կլաուդիային գալ իր համերգին, նրան հանձնելով առաջին շարքի տոմս: Դա աղջկան գայթակղեց, և նա համաձայնեց: Համերգը ավարտում էր շատ գեղեցիկ ռոմանտիկ մի բալլադ, որից հետո Ադրիանոն… ժողովրդի ներկայությամբ Մորիին սեր խոստովանեց:

  • Նման բան նա չէր սպասում: Գնահատելով նրա հնարամտությունն ու ուշադրությունը (չէ որ իր բազմաթիվ երկրպագուհիներից Չելենտանոն ընտրել էր հենց իրեն) Կլաուդիան փափկեց և գթասրտաբար թույլ տվեց իրեն հրավիրել առաջին ժամադրության: Նրանց կիրքը բռնկեց վառոդի պես: Նրանք ժամերով խոսում էին հեռախոսով, հանդիպում էին այնքան հաճախ, որքան ներում էր դերասանի հյուրախաղային ժամանակացույցը, իսկ հետո որոշեցին ու մեկնեցին Փարիզ, որտեղից Կլաուդիան վերադարձավ մատին մատանի դրած. նրանք նշանվել էին:

  • Նրանք ամուսնացան 1964 թվականի հուլիսի 14-ին: Հարսանիքն ինքնին կարող էր կատակերգության սցենար դառնալ: Պնդերես պապարացիներից ազատվելու համար սիրահարները պսակադրվեցին գիշերվա ժամը 3-ին: Վկաները քնում էին ոտքի վրա: Փեսայի գլուխը ցավում էր: Եկեղեցի մտնելուց առաջ զույգը վիճեց. հարսնացուին դուր չէր եկել ապագա ամուսնու փողկապը:

  • Չելենտանոն բավականին բռնկուն բնավորություն ուներ, արդարացիորեն խորհելով, որ եթե կինն ուզում է ամուսնությունը չլուծարվի, ապա պետք է հաշտվի բազմաթիվ երկրպագուհիների և կինոյի ու երաժշտական աշխարհի իր գործընկերների սևեռուն և անպատկառ ուշադրության հետ, և Կլաուդիան որոշեց իր կարիերան դնել ամուսնության զոհասեղանին: Նա ոչ միայն ամուսնուն պարգևեց երեք զավակ՝ Ռոզիտային, Ջակոմոյին և Ռոզալինդային, այլև Չելենտանոյի համար հենարան դարձավ իր ստեղծագործության մեջ:

  • Հիմա Կլաուդիան ադմինիստրատոր է, իմիջմեյքեր և անգամ ընտանեկան Clan Celentano ձայնագրման ընկերության տնօրենը, որ ներառում էր բարձր որակավորման երաժիշտների, բարեկամների ու համախոհների, ինչը թույլ տվեց իր ամուսնուն այլևս կախում չունենալ պրոդյուսերներից և մոդայի պահանջներից: Ինչպես նաև հրաշալի փիար-մենեջեր, որ անփոխարինելի իր ֆանտազիայով կազմակերպում էր սկանդալային գովազդային ակցիաներ:

  • Այսպես, մի անգամ ֆոտոթղթակիցները շտապեցին Բրիանցայի երկաթուղային կայարան, լսելով, որ ոչ հեռու ռելսերի վրա, փորձելով, ըստ երևույթին, վերջ տալ կյանքին ինքնասպանություն գործելով, պառկած է ինքը Չելենտանոն: Շուտով «ճիշտ ժամանակին» հայտնվեց Կլաուդիան, սկսելով սաստիկ հանդիմանել ամուսնուն, աղաչելով վեր կենալ ռելսերի վրայից: Արդեն լսվում էր լոկոմոտիվի սուլոցը, լուսարձակները կուրացնում էին հավաքվածներին, Կլաուդիան բարձրաձայն հեկեկում էր… Դերասանը վեր կացավ ռելսերից վերջին պահին, երբ գնացքի անիվները ընդամենը մի քանի մետրի վրա էին իրենից: Նույն պահին էլ տեղի ունեցավ ամուսինների բուռն հաշտությունը, որը ֆոտոժապավենին արձանագրեցին իտալական ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչները:

  • Ուրիշ անգամ դերասանը քաղաքի կենտրոնում խցանումներ սարքեց, և միայն այն պատճառով, որ իրեն, գիտեք ինչ, անհրաժեշտ է նախապատրաստվել կարևոր տեսարանի նկարահանումներին նոր ֆիլմում և որոշել էր պարը սովորել փողոցի հենց երթևեկելի հատվածում: Պետք է արդյոք ասել, որ ֆիլմի պրեմիերան անցավ խլացուցիչ հաջողությամբ և պրոդյուսերներին անգամ առանձնապես հարկ չեղավ գովազդով զբաղվելու:

  • Սան-Ռեմոյում 1970 թվականին Ադրիանո Չելենտանոյի հաջողության մեջ նույնպես ոչ պակաս վաստակ ունի Կլաուդիան: Նա ամուսնու հետ բեմ բարձրացավ և, նրանից աչք չկտրելով, ձայնակցում էր Ադրիանոյին, քնքշորեն բռնած նրա ձեռքը: Երգը, ի դեպ, երկար տարիներ եղավ իսկական շլյագեր: Այն կոչվում էր «Ով չի աշխատում, նա չի զբաղվում սիրով»: Այդ ժամանակից մի ամբողջ տասնամյակ Սան-Ռեմոյի երգի փառատոնը վերածվեց մեկ դերասանի՝ Ադրիանո Չելենտանոյի թատրոնի:

  • Յուրաքանչյուր իտալացու համար կինը օդի պես է, առանց նրանց նա չի կարող ապրել: Եվ այդ իմաստով Չելենտանոն միշտ եղել է իր ժողովրդի իսկական զավակը: Եվ, ի դեպ, հենց սինյորա Օրնելլա Մուտիին՝ «Կամակորի սանձահարումը» ֆիլմում Ադրիանոյի գործընկերուհուն հաջողվեց այն, ինչ չէր հաջողվում բազում կանանց, որ հանդիպել էին նրան կյանքի ճանապարհին: Օրնելլան ինքը ևս լրջորեն սիրահարվեց նրան. հանուն Չելենտանոյի նա նույնիսկ բաժանվեց ամուսնուց, դերասան Ալլեսիո Օրանոյից, և նույնը սպասում էր Չելենտանոյից ևս…

  • Իսկ նա ձգում ու ձգում էր ամուսնալուծությունը, չվճռելով գնալ կնոջ հետ վերջնական խզման: Իսկ ի՞նչ էր անում Կլաուդիան… Իբրև իմաստուն կին և երեք երեխաների մայր, նա համբերատար սպասում էր նրա վերադարձին, պաթոսով ամեն կերպ կրկնելով հարցազրույցներում, որ «պատահական դավաճանությունը ամենևին առիթ չէ բաժանման համար: Այն ներելի է: Իսկ տղամարդու համար պատահական կապերը – դա ինչպես մեխանիկի համար նոր ավտոմեքենայի տեխզննումը»: Դե ինչ, նրա համբերատարությունը վարձատրվեց՝ Ադրիանոն վերադարձավ, իսկ ավելի ուշ հրապարակավ ներողություն խնդրեց կնոջից և երեխաներից այդ արարքի համար:

  • Այժմ Չելենտանոյի ընտանիքն ապրում է Միլանից 100 կմ հեռու հարմարավետ առանձնատանը, որի մուտքի մոտ կառուցված է մի շատրվան, որի ջրաշիթերը ողողում են Կլաուդիա Մորիի արձանը: Վիլլան, որ 20 սենյակ ունի՝ շքեղորեն կահավորված 1920-ական թվականների Հոլիվուդի ոգով, կոչում են տարբեր կերպ՝ ֆերմա, բունգալո, անգամ բունկեր: Երբ երեխաները փոքր էին, այստեղ կար կենդանիների անկյուն՝ ճագարներ, ճուտիկներ, թռչուններ: Հիմա այդտեղ մեծ ախոռներ են (Ադրիանոն հրապուրված է ձիավարությամբ) և ընդարձակ թենիսի կորտ:

  • Ամոլը երեք մեծահասակ երեխա ունի՝ Ռոզիտան, Սամուելեն և Ջակոմոն, շքեղ առանձնատուն և գործնականում ոչնչով չմռայլված երջանկություն, որ կոփվել է երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում: Նրանք չեն սիրում աղմկոտ երեկույթները և, կարելի է ասել, ճգնավորի կյանք են վարում: Իսկ Կլաուդիան նախկինի պես սիրում է ամուսնուն, որովհետև, ինչպես ասել է շատ տարիներ առաջ՝ «Չելենտանոյից ավելի հետաքրքրական ոչ մեկին ես իմ կյանքում չեմ հանդիպել…»:

  • Վերջին տարիներին հանդուգն, հմայիչ Չելենտանոն քանիցս խոստովանել է լրագրողներին, որ չնայած ոչ հասարակ կյանքին, լի բամբասանքներով ու ասեկոսեներով, իր սիրտը միշտ պատկանել է մեկ կնոջ՝ Կլաուդիա Մորիին: Վեհաշուք, դյութիչ, ցանկալի: Եվ որպես ապացույց այս խոսքերի՝ իրենց հարսանիքի 40-ամյակին նվիրված տոնակատարությանը յուրաքանչյուր հյուրի անվանական հրավիրատոմսին Չելենտանոն սեփական ձեռքով գրել է. «Այսօր էլ մենք դեռ սիրում ենք միմյանց»:

Այս լուսանկարներում 50 տարիներ են, սակայն ամուսինները մինչ օրս գորովանքով են մեկը մյուսի հանդեպ: 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


Վարպետն ու Վարպետի մասին ֆիլմը

«Բացակա պատկերը» Փելեշյանի կենսագրությունը չէ, ֆիլմերի պատմությունը կամ նրա գործունեությունը։ «Բացակա պատկերը» ուղղակի քայլում է Արտավազդ Փելեշյանի հետ, նրա հետ...

, |23 Փետրվար 2020,09:57