Լոս-Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հարավկորեական ժապավենը հայտարարել Է 2019 թվականի լավագույն ֆիլմ: Այդ մասին հայտնել Է Variety-ն:

Նշվել Է նաեւ նրա լավագույն ռեժիսուրան (Պոն Չժուն Հո) եւ երկրորդ պլանի լավագույն դերը (Սոն Կան Հո), իսկ «Լավագույն սցենար» եւ «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիաներում այն զբաղեցրել Է երկրորդ տեղը:

«Մակաբույծ»-ից հետո երկրորդ լավագույն ֆիլմը դարձել Է «Իռլանդացին»:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» Է ճանաչվել Պեդրո Ալմադովարի «Ցավ և փառք» ժապավենը, իսկ «Լավագույն դերասան»՝ Անտոնիո Բանդերասը: «Լավագույն դերասանուհին» դարձել Է Մերի Քեյ Փլեյսը («Դիանա»)։


Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...