Կյանքի կանոններ Ժան-Լյուկ Գոդարից
Այն, որ մենք ապրում ենք ավանակների մեջ, դեռ չի նշանակում, որ պետք է ծիծաղենք նրանց վրա:
-Ես ֆիլմեր եմ նկարահանում, որ կրճատեմ ժամանակը:
-Ես սկսեցի որպես բուրժուական ֆիլմեր նկարահանող ռեժիսոր և դա միայն այն պատճառով, որ ես բուրժուական միջավայրից դուրս եկած մարդ եմ:
-Կինոն աշխարհի ամենագեղեցիկ խաբեությունն է։
-Մարդը, որը հասկանում է մրջյուններից ոչինչ չի կարող ասել բզեզների մասին:
-Ես մի ֆիլմի գաղափար ունեմ. «Ժողովուրդը զավթում է իշխանությունը»: Մաս առաջին. Սոցիալիստների կողմից իշխանության զավթումը: Մաս երկրորդ. Սոցիալիստները տապալվում են կանանց կողմից: Մաս երրորդ. Կանանց տապալումը երեխաների կողմից, իսկ հետո արդեն կենդանիներն են տապալում երեխաներին: Չորս իշխանություն: Ես ճշգրիտ հաշվարկներ չեմ արել, բայց ֆիլմը մոտավորապես կարժենա երեք կամ չորս հարյուր միլիոն, այսինքն՝ գումար, որ նույնիսկ «Կնքահայրը» չի բերել իր ստեղծողներին, ինչից ես եզրակացնում եմ, որ իմ ֆիլմը նկարահանելը պարզապես անհնար է:
-Համարվում է, որ «Նոր ալիքը» էժանագին ֆիլմ է, որը հակադրվում է թանկ կինոյին, բայց դա այդպես չէ: Դա պարզապես լավ կինոն է (անկախ նրանից, թե որքան արժե), որը հակադրվում է վատ կինոյին:
-Արվեստը այն է, ինչը թույլ է տալիս շրջվել, տեսնել Սոդոմ Գոմորը և չմեռնել:
-Հիմա ավելի ու ավելի շատ մարդիկ են կարծում, որ գիտեն, թե ինչպես նկարահանել կինո: Եվ եթե այդ բոլոր մարդիկ զբաղվեին ինքնաթիռներ սարքելով, ապա այդ ինքնաթիռները ընկնելու էին առաջին իսկ թռիչքի ժամանակ: Այնուամենայնիվ, կինոյում նման աղետները մինչև հիմա Օսկարի են արժանանում:
-Լոս-Անջելեսը պարզապես մի մեծ ավտոտնակ է:
-Ես միշտ կարեկցել եմ ֆրանսիական կինոյին, քանի որ ֆինանսական կինոն միջոցներ չունի, և կարեկցում եմ ամերիկյան կինոյին, քանի որ գաղափարներ չունի:
-Լուսանկարչությունը՝ ճշմարտություն է, իսկ կինոն՝ ճշմարտություն է 24 կադր վայրկյանում:
-Վավերագրականը հետաքրքիր է միայն այն դեպքում, երբ ընդգրկված է հորինվածքի մեջ, իսկ հորինվածքը՝ երբ հաստատված են փաստերը:
-Երիտասարդ և հարուստ լինելը անպարկեշտ է: Ծերությունը և հարստությունը ավելի շատ են համատեղվում:
-Այն, որ մենք ապրում ենք ավանակների մեջ, դեռ չի նշանակում, որ պետք է ծիծաղենք նրանց վրա:
-Ամենաշատը ցանկանում եմ լինել անմահ և մեռնել:
-Ես ոչ մեկի հետ չեմ խոսում և եթե ստիպված չլինեի խոսել դերասանների հետ, ես իակապես միայնակ կլինեի:
-Կարևորը ոչ թե ճամփորդելն է, այլ այն թե ում հետ ես դա անում:
-Չեմ կարծում, թե կարելի է ինչ-որ զգացմունքներ ունենալ ֆիլմի նկատմամբ: Զգացմունքներ կարելի է ունենալ կինոջ նկատմամբ: Ֆիլմին չես կարող համբուրել:
-Պոռնոգրաֆիան սովորական կինոյի անզորության վկայությունն է, որը ի վիճակի չէ սիրային տեսարան ներկայացնել:
-Կինոյի և հեռուստատեսության տարբերությունն ակնհայտ է: Կինոթատրոնում մենք գլուխներս վեր ենք բարձրացնում, իսկ երբ հեռուսատցույց ենք դիտում՝ իջեցնում ենք ներքև:
-Ամեն ինչ վերջացավ: Կար ժամանակ, երբ կինոն կարող էր դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա, բայց այդ ժամանակը անցավ:
-Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերջին 20-30 տարիների ընթացքում Հոլիվուդում ֆիլմեր են նկարահանում իրավաբանները, կամ հաշվապահները:
-Որպեսզի կարողանաս քննադատել ուրիշների ֆիլմերը, դու պետք է ստեղծես քոնը:
-Ես ինձ համարում եմ ժամանակակից կինոռեժիսոր քանի որ դեռ ողջ եմ:
-Լինել թե չլինելը առհասարակ հարց չէ:
Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը