ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության ներկայացված ֆիլմերի կարճ ցանկերը՝ բոլոր անվանակարգերի համար։ «Լավագույն արտասահմանյան  ֆիլմ» անվանակարգում  ընդունված 91 հայտից  կարճ ցուցակ են անցել 10-ը ֆիլմեր։ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկում չի ընտրվել Հայաստանից ներկայացված «Էրկեն կիշեր» (ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան) ֆիլմը:

Կարճ ցանկում  ընդգրկված ֆիլմերն են՝ «Ներկված թռչուն» (Չեխիա), «Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա), «Մերժվածները» (Ֆրանսիա), «Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա),  «Հանիլենդ» (Հյուսիսային Մակեդոնիա), «Կորպուս Կրիստի» (Լեհաստան), «Լողլողը» (Ռուսաստան), «Ատլանտիկա» (Սենեգալ), «Պարազիտ» (Հարավային Կորեա), «Ցավ և փառք» (Իսպանիա):

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին: