«Ոսկե գլոբուս» 77-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 5-ին՝ Beverly Hilton հյուրանոցում (Կալիֆորնիա), որը 5-րդ անգամ կվարի Ռիկի Ժերվեյսը։ Մինչև այդ, հրապարակվել է  մրցանակաբշխության հավակնորդների ցանկը։ 

Առաջադրված անվանկարգերի թվով առաջատարը Նոա Բաումբահի «Ամուսնության պատմություն» ֆիլմն է,  որը հավակնում է միանգամից վեց մրցանակների, մասնավորապես ՝ լավագույն դրամատիկական կինոնկարի կատեգորիաների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց լավագույն դերերի համար:

5-ական անվանակարգերում առաջադրված են  Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» և Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը:

Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի`  «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմի համար։  Netflix-ի  պատվերով, 2019 թ-ին Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարել է «Իռլանդացի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում խաղացել են հայտնի կինոաստղեր՝ Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն։ Կինոնկարը «Ոսկե գլոբուսի» է առաջադրվել մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։

Ընդհանուր առմամբ, առաջադրված ֆիլմերի թվով մրցանակբաշխության առաջատարը Netflix-ն է։

Հ․ԳԶաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975): Հեղինակ է «Բազեն և ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։

1994 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։


Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի ժյուրին

Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին...

|16 Հունվար 2020,18:30