Բեռլինի 70-րդ կինոփառատոնում անգլիացի դերասանուհի Հելեն Միրենին կշնորհվի պատվավոր «Ոսկե արջ» մրցանակը՝  կինոյում ունեցած ձեքբերումների համար: Այս մասին հայտնում է փառատոնի կայքը , և հավելում, որ կինոփառատոնը կայանալու է 2020 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ը Բեռլինում։ Հելեն Միրենին կշնորհվի մրցանակը փետրվարի 27-ին, որից հետո հյուրերը կդիտեն Սթիվեն Ֆրիրզի «Թագուհի» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել հենց Միրենը:

«Հելեն Միրենն ուժեղ անհատականություն է, նրա մարմնավորումները մշտապես զարմացնում են: Բարդ հերոսների իր մեկնաբանություններով նա կրկին ու կրկին զարմացնում է: Մեզ համար մեծ պատիվ է շնորհել նրան պատվավոր «Ոսկե արջ»,- ասել է փառատոնի գործադիր տնօրենը:

Հելեն Միրենն արդեն արժանացել է «Օսկար» մրցանակի, Կաննի ու Վենետիկի կինոփառատոների մրցանակների՝ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում: