Ամփոփվել է People’s Choice Awards կինոմրցանակաբաշխության արդյունքները: Հանդիսատեսը որպես տարվա լավագույն ֆիլմ է ընտրել Ռուսսո եղբայրների «Վրիժառուներ. Եզրափակիչ» ժապավենը: Աղբյուրը հայտնում է, որ  ֆիլմը կարողացել է մրցանակներ ստանալ նաև մի քանի այլ անվանակարգերում՝ լավագույն մարտաֆիլմ, իսկ Երկաթե մարդու դերում հանդես եկած Ռոբերտ Դաունի-կրտսերը ճանաչվել է լավագույն դերասան: Բացի այդ, մարտաֆիլմերի գլխավոր աստղ է ճանաչվել Սարդ-մարդու դերը կատարած Թոմ Հոլլանդը:

Տարվա լավագույն կոմեդիա է ճանաչվել Ադամ Սենդլերի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առեղծվածային սպանություն» ֆիլմը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Հետո» ֆիլմը, իսկ Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմը լավագույնն է ընտանեկան կինոնկարների շարքում:

People’s Choice Awards մրցանակը տրվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքում:


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25