76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ չի նշվում դերասանուհու ստույգ ախտորոշումը,  չի նշվում նաև բուժհաստատությունը: «Տեղեկությունների համաձայն, նա հոսպիտալացվել Է ծանր վիճակում, ինչն ընդգրկուն հետազոտություններ Է պահանջում»,-նշում Է աղբյուրը:

Կատրին Դընյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի խորհրդանիշներից մեկն Է: Դերասանուհին աստղ Է դարձել դեռևս  իր կարիերայի սկզբում. 1964 թվականին ամբողջ աշխարհն Էր հուզմունքով հետևում գեղեցկուհի Ժենևիևին՝ Կատրին Դընյովի հմայիչ ու անզուգական դերակատարումով «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմում: Կինոնկարն ստացավ Կաննի կինոփառատոնի բարձրագույն՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը՝ գերելով հազարվոր երկրպագուների սրտերը:
Դերասանուհին նկարահանվել Է ավելի քան 120 ֆիլմում, որոնց թվում են աշխարհի առաջատար ռեժիսորների՝ Ժակ Դեմիի, Մարկո Ֆերերիի, Լուիս Բունյուելի, Անիես Վարդայի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Թոնի Սքոթի, Ֆրանսուա Օզոնի, Լարս ֆոն Թրիերի և այլոց կինոնկարներում:


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20