Ըստ Gold Derby պորտալի վերլուծաբանների ներակայացրած տվյալների, «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի ամենահնարվոր հավակնորդը Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման է:  

Գլխավոր «Օսկարի» երկրորդ հավակնորդը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմն է: Նոյ Բաումբախի «Ամուսնական պատմությունը» եզրափակում է հավակնորդների թոփ-եռյակը: Հետաքրքրիրն այն է, որ «Օսկարի» գլխավոր հավակնորդների վարկանշային աղյուսակում Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» ընդամենը 10-րդ տեղում է:

Վերլուծաբանները ենթադրում են, որ «Լավագույն ռեժիսոր» կճանաչվի Մարտին Սկորսեզեն: Նա 2007-ին այդ անվանակարգում արդեն արժանացել է մրցանակի «Ուրացողները» ֆիլմի համար: Լավագույն դերասաններ կարող են ընտրվել Սքարլեթ Յոհանսոնն ու Խոակին Ֆենիքսը:

«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին:

 

 

 


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25