Warnеr Bros կինոստուդիան «Օսկար» մրցանակի է ներկայացրել «Ջոկեր» ֆիլմը և ֆիլմի գլխավոր դերասան Խոակին Ֆենիքսին: Այս մասին հայտնում է  ընկերության պաշտոնական էջը, նշելով, որ կինոստուդիան ռեժիսոր Թոդ Ֆիլլիպսի «Ջոկերը» առաջադրել է 24 հիմնական անվանակարգերից 16-ում:

Կինոնկարը մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» տիտղոսների, և բոլոր տեխնիկական կատեգորիաների, մասնավորապես՝ «Լավագույն հատուկ էֆեկտներ» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերի համար:

Բացի այդ, գլխավոր դերասան Խոակին Ֆենիքսն առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ Ռոբերտ Դե Նիրոն՝ «Լավագույն երկրորդական պլանի դերասան»: Դերասանուհի Զազի Բիտցը հավակնում է «Լավագույն  երկրորդական պլանի դերասանուհի» տիտղոսին:

Թե ի՞նչ անվանակարգերի, իրականում, կարժանանա «Ջոկերը» հայտնի կդառնա  2020 թվականի հունվարի 13-ին։ 


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20