Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Օռլեանում՝ 1936 թվականից մինչեւ 1939 թվականը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեի հայրենի քաղաքում, որն առաջին կինոփառատոնի նախաձեռնողն Էր։

Ժան Զեի անվան գլխավոր պարգեւին Է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Պարոն Սմիթը մեկնում Է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington) ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը (1908 – 1997), որն այդ կինոժապավենում մարմնավորել Է գլխավոր հերոսին, ճանաչվել Է լավագույն դերասան: Այդ կոչումը նա բաժանել Է ֆրանսիացի դերասան Հարրի Բորի հետ, որը խաղացել Է «Մարդը Նիգերից»(L՚homme du Niger) ֆիլմում: Կինոփառատոնի ժյուրիի մրցանակով Է նշվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստան Ժակի (1904 – 1994) «Հրեշտակների դժոխքը» (L՚Enfer des anges): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող Է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր եւ գրող Գարսոն Կանինը (1912 – 1999) «Միայնակ մայրը» (Bachelor Mother) կինոնկարի համար: Ժյուրին լավագույն դերասանուհի Է ճանաչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Լադինինային (1908 – 2003) Իվան Պիրեւի «Տրակտորիստները» գեղարվեստական երաժշտական ֆիլմում նրա խաղացած դերի համար:


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25