Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում՝ Երևանում, նոյեմբերի 28-29-ը տեղի կունենա ԵվրասիաԴոկ համատեղ արտադրության ֆորում, որին կմասնակցեն տարածաշրջանի հինգ երկրների ներկայցուցիչներ, եվրոպական գնորդներ և հյուրեր։ Եվրասիադոկ համատեղ արտադրության ֆորումը տևելու է  5 օր։

Ֆորումի առաջին երկու օրեր բոլոր մասնակիցները (Ուկրաինա, Վրաստան, Թուրիքիա, Բելոռուսիա, Հայաստան) վերջնական նախապատրաստական աշխատանք կտանեն իրենց նախագծերի վրա՝ Եվրոպացի մասնագետների հետ։ Հաջորդ երեք օրերին Հայաստան ժամանած եվրոպացի գնորդները, փառատոների ներկայացուցիչները, պրոդյուսերները կլսեն ու կդիտարկեն մասնակիցների նախագծերը, որից հետո արդեն տարբեր ձևաչափերով՝ անհատական և փոքր խմբերով, հանդիպումներ կունենան նրանց հետ։

Միջազգային մասնագետների հետ փոքր խմբերում քննարկումը մեծապես կօգնի հեղինակներին տեսնելու իրենց նախագծերի ուժեղ և թույլ կողմերը, հասկանալ սեփական հնարավորությունները և համատեղ արտադրող գտնելու ուղիները:

Դասընթացին և համատեղ արտարդության ֆորումին մասնակցելով հեղինակները կդառնան ԵվրասիաԴոկ ծրագրի ցանցի մաս և կկարողանան իրենց հետագա նախագծերի համար օգտվել ստեղծված կապերից։

Համագործակցություն Եվրասիադոկի հետ

Վերջին 3 տարիների ընթացքում Եվրասիադոկի միջոցով զարգացված հայկական ֆիլմերը հասել են նկատելի բարձր արդյունքների։ 2017 թվականին ծրագրի համատեղ արտադրության ֆորումի ժամանակ ներկայացվել է  4 հայկական նախագիծ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հյուրերի մոտ, և ադյունքում 4-ն էլ գտել են համատեղ արտադրողներ։ Ներկայումս 2 ֆիլմ արդեն ավարտված է, որոնց պրեմիերան կայացել է  Լայպցիգի փառատոնում, իսկ մյուս 2-ը դեռևս արտադրական փուլում են և հանդիսանում են համապատասխանաբար՝ Հայաստան/Ֆրանսիա և Հայաստան/Հոլանդիա համատեղ արտադրություն։

2018 թվականին դասընթացից հետո ընտրվել էին ևս 4 հայկական նախագծեր, արդյունքում երեք նախագծեր գտան համատեղ արտադրողներ Ֆրանսիայից և Գերմանիայից, իսկ 4-րդ նախագիծը շահեց հատուկ հրավեր՝ ներկայանալու Գերմանիայի հայտնի, վավերագրական կինոյում կարևոր դեր ունեցող Լայպցիգի փառատոնի նախագծերի մրցույթում (pitching forum)։

ԵվրասիաԴոկը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար, մշակութային տեսանկյունից՝ մեր պատմությունները համաշխարհային հարթակ տանելու համար, կրթական տեսանկյունից մեր կինոգործիչներին եվրոպական չափանիշների հասցնելու համար և, ինչու չէ, նաև բիզնեսի զարգացման տեսանկյունից կինոարտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու և համատեղ արտադրությունների թիվը ավելացնելու համար։

Ֆինանսական լուծումներ

Արդեն ութերորդ տարին Հայաստանում գործող ԵվրասիաԴոկը ապացուցել է իր օգտակարությունը։ Ֆրանսիայի  կողմից ԴոկՄոնդե կազմակերպությունը հանդիսանում է հիմնական կազմակերպիչ կողմ, առաջ նաև հիմնական ֆինանսավորող։ 2017 թվականից ֆինանսավորման կրճատման պատճառով ծրագրի իրագործումը Հայաստանում հարցականի տակ է դրվում, քանի որ անհրաժեշտ է Հայաստանի կողմից ֆինանսական աջակցություն։ 2018 թվականին մեծ դժվարությամբ հնարավոր եղավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականացնել նախագիծը։ Ֆրանսիական կողմը, ինչպես նաև հրավիրվող կինոգործիչները տարբեր հեռուստատեսություններից և ֆոնդերից հետաքրքրված են Հայաստանով և պատրաստ իրենց կողմից անելու ամեն բան նախագծի շարունակականության և հարատևման համար։

 ԻՖԿԱ- Հայաստանի Անկախ Կինոգործիչների Համայնք ՀԿ-ի մասին

ԻՖԿԱ կազմակերպության/ համայնքի առաքելությունն է զարգացնել կինոարտադրության ոլորտը, սատարել կինոկրթությանը, օգնել ոլորտի խնդիրների լուծմանն ու ստեղծել նպաստավոր  կինոմիջավայր Հայաստանում, ինչպես նաև ներկայացնել հայկական ֆիլմերը տարբեր փառատոներում և հարթակներում՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանը աշխարհում։

 


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25