Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը` հասարակական կազմակերպություն-կառավարություն-մասնավոր հատված մասնակցային սկզբունքով, նախաձեռնել է յուրահատուկ մի համակարգի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծումը:

Հանգույցի ստեղծարար կոնցեպտը մշակվել է մասնագիտական խորհրդատվությունների, բազմաթիվ նմանօրինակ տարածքների այցելության և ուսումնասիրությունների հիման վրա: Ստեղծվել է խորհրդատվությամբ Ամստերդամի EYE film-museum կինոյի թանգարանի տնօրինության, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մասնագիտական անձնակազմի, Ռոտերդամի քաղաքային միջավայրի և հասարակական տարածքի ձևավորման մասնագետների հետ:

Հայաստանի կինոգործիչների միությունը այն վայրում, ուր 1976 թվականից գործել է Կինոյի տունը՝ այդ Կինոյի տան վաճառքներից փրկված և իր սեփականությունը հանդիսացող շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլար արժողության 1219 քմ. եռահարկ շինությունը՝ հասարակական կազմակերպություն-կառավարություն-մասնավոր հատված մասնակցային սկզբունքով՝ որպես ներդրումային մասնակցություն, տրամադրում է յուրահատուկ մի համակարգի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծմանը, Երևանին և Հայաստանին նվիրելով նոր և բացառիկ կրթական-մշակութային-զբոսաշրջային ստեղծարար միջավայր, հետագայում ևս 200 մլն ՀՀ դրամ ներդնելու առաջարկով:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է առաջիկա 2 տարիների ընթացքում այս նոր և բացառիկ կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայրի ստեղծմանը մասնակցել շուրջ 280 մլն. ՀՀ դրամ մասնակցային ներդրումով: Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար պարոն Արա Խզմալյանը այցելեցին կինեմատոգրաֆիստների միություն և հանգամանորեն ծանոթացան նախագծին, կոնցեպտին և միջավայրին: ՀՀ ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան էջում արձանագրեց. «Լավ ծրագրերի առաջարկներ կան: Քննարկում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ, իրագործումը` շուտով»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է առաջիկայում անել առաջին մասնակցային ներդրումը՝ 80 մլն ՀՀ դրամի չափով:

Կինեմատոգրաֆիստների միությունը բանակցություններ է վարում մասնավոր ներդրումային հատվածի հետ՝ առաջիկայում նրա կողմից ևս առաջին ներդրումային մասնակցությունն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ այն կազմելու է 200 մլն. ՀՀ դրամի չափով:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 680. մլն ՀՀ դրամ:

Ազգային Սինեմատեքի համար նախատեսված տարածքը իր նախագծային լուծումներով կապված լինելով Կինոյի տան 510 տեղանոց, բացառիկ ինժեներական և ակուստիկ լուծումներով Հայաստանի ամենամեծ կինոդահլիճի, 125 տեղանոց փոքր կինոդահլիճի, 50 տեղանոց փոքր կինոսրահի և այլ ենթակառուցվածքների հետ, ստեղծում է յուրահատուկ մի համալիր, որը Երևանի կենտրոնի այդ հատվածը դիզայն կոնցեպտների, ճարտարապետական հայեցակարգերի միջոցով վերածում է կրթական-մշակութային, զբոսաշրջային ազդեցիկ ստեղծարար միջավայրի:

««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայրը» կարող է դառնալ խոշոր հանգուցային օղակ՝ դառնալով բրենդային նոր մոդուլ նոր Հայաստանի համար:

«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայրը ներառելու է մի քանի մոդուլներ. Նոր տեխնոլոգիական լուծումներով և դիզայն կոնցեպտներով ազգային կինոժառանգության վիրտուալ և իրական թանգարանային նմուշների համադրությամբ մոդուլ, ստեղծարար-կրթական կենտրոն մոդուլ, ժապավենային և ժամանակակից կինոցուցադրումների տարբեր ձևաչափերով կինոդահլիճային հարթակների մոդուլ, կինոձեռներեցության աքսելերատ Հաբի մոդուլ, բիզնես և ժամանցային տարածքների մոդուլ և այլն:

Վերափոխվող մի քանի փոքր կինոդահլիճները հնարավորություն են տալու միջազգային Սինեմատեքների ցանցերի հետ համագործակցաբար ծանոթանալ համաշխարհային կինոյի դասական և հեղինակային կինոյի նոր, լավագույն նմուշներին, անցկացնել հայ և համաշխարհային կինոյի վարպետների վարպետաց դասեր:

Ստեղծարար կինոկրթական տեխնոլոգիական դասասենյակները հնարավորություն են տալու պատանիներին և երիտասարդներին 5 + տարիքից անցնել կինոստեղծման ժամանակակից գործընթաց՝ սցենարի զարգացումից մինչև կինոնախագծի զարգացում, կինոնկարահանում և կինոցուցադրություն, որպես վերջնական արդյունք ունենալով սեփական ֆիլմերը: Այն ծառայելու է որպես կողմնորոշումային գործիք, ընդհանուր կրթական-մշակութային զարգացման հնարավորություն:

Ազգային Սինեմատեքը իր դահլիճների բազմազանությամբ և քանակով դառնալու է նաև կինոփառատոնային կենտրոն՝ մեկ հարկի տակ ընդունելով հայկական բոլոր միջազգային կինոփառատոները՝ զգալիորեն նպաստելով նրանց զարգացմանը:

Այս նախագծի շահառու են հանդիսանում Հայաստանի հասարակությունն ու հայկական կինոժառանգության պահպանմամբ և տարածմամբ հետաքրքրված միջազգային շրջանակները, ստեղծարար կինոկրթությամբ հետաքրքրված պատանիներն ու երիտասարդները, կինոփառատոնային նախագծերի թիրախային խմբերում ընդգրկված հանդիսատեսը, մշակութային զարգացմամբ և հեղինակային կինոյի առաջընթացով մտահոգ հանրությունը, Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսը:

Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25