Forbes  ամսագիրը կազմել է ամենահաջողակ դերասանուհիների ցուցակը: Առաջին հորիզոնականում է Սքարլեթ Յոհանոնը, որը մեկ տարում վաստակել է  56 միլիոն դոլար:  kulturomania.ru-ն գրում է, որ նա  առաջին հորիզոնականում է «Սև այրի» և «Վրիժառուները. Եզրափակիչ» ֆիլմերի համար ստացած մեծ հոնորարի, նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի վարձույթի տոկոսներից ստացած գումարի շնորհիվ:

Երկրորդ տեղում է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան:  Նրա եկամուտների մեծ մասը գոյացել են Sofia Jeans բրենդի հագուստի  և ժամանակակից կահույքի վաճառքից: Մեկ տարում նա վաստակել է շուրջ 40 միլիոն դոլար:

Առաջին եռյակը եզրափակում է Ռիս Ուիզերսպուն: Նրա եկամուտը կազմել է 35 միլիոն դոլար «Մեծ փոքր սուտ»  և «Առավոտյան շոու» սերիալներից ստացած հոնորարների: 4-րդը Նիկոլ Քիդմանն է 34 միլիոն դոլար եկամտով, 5-րդը՝ Ջենիֆեր Էնիսթոնը 28 միլիոն դոլարով:

Ամենահաջողակ դերասանուհիների առաջին տասնյակում են՝ Քեյլի Կուոկո, Մարգո Ռոբի, Էլիզաբեթ Մոս, Շարլիզ Թերոն ու Էլլեն Պոմպեո:


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25