2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին, ներկայացվելու է «Կինոյի տաճար»  ամբողջական ծրագիրը (Ռոտերդամի փառատոնի նույն  ծրագիրը, 2019թ․)։  Այս մասին  հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի Լիոն կատարած աշատանքային այցի շրջանակներում։

Ազգային կինոկենտրոնի կողմից  նախապես փառատոնի ղեկավարությանն ուղարկված «Կինոյի տաճար» ծրագրի համալիր փաթեթը արժանացել էր հավանության և արդեն լիոնյան հանդիպման ժամանակ, որին  մասնակցում էին Լիոնի «Լյումիեր եղբայրներ»  միջազգային կինոփառատոնի տնօրեն  (միաժամանկ նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրեն) Թիերի Ֆրեմոն , Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ և Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենիկյանը, ծրագիրն հաստատվել է։ Հանդիպման ընթացքում  քննարկվել են նաև«Կինոյի տաճար» ծրագիրը փառատոնի օրերին ներկայացնելու ամբողջական փաթեթը, ինչպես նաև  կազմակերպչական և այլ մանրամասներ՝ հանրությանը պատշաճ  ներկայացնելու համար։

 Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառուման ծրագիրը ներառում է․Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերի ինստալացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ Եռաֆիլմի ցուցադրությունը, Ս․Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս․Փարաջանովի ժառանգությանը։

Բացի «Կինոյի տաճար» ծրագրից, Շ․Միրզախանյանը ունեցել է գործնական այլ հանդիպումներ կինոյի ոլորտի հետևյալ հայտնի անձանց հետ`  «ԵվրասիաԴոկ» ծրագրի պատասխանատու Սամուել Օբենի, «ԿինոՖաբրիկա» (La CinéFabque )՝ ֆրանսիական կինոդպրոցի տնօրեն Կլոդ Մուրիերասի հետ, Թուլուզի ֆիլմադարանի ծրագրերի պատասխանատու Ֆրենկ Լյուբեի, Ֆրանսիայում ՀՀ փոխհյուպատոսի տեղակալ Գայանե Մաուկյանի հետ։

Աշխատանքային այցի ընթացքում, Շուշանիկ Միրզախանյանը այցելել է նաև«ԿինոՖաբրիկա» (La CinéFabque ), ծանոթացել  ուսումնական պրոցեսի կազմակերպման ընթացքին։ Նրա խոսքերով, քնարկումների արդյունքում, մշակվել են փոխանակման նոր եզրույթներ։ Մասնավորապես  որոշվել է  Երևանում բացել կինոյի մասնագիտությունների միջազգային ինստիտուտի՝ «ԿինոՖաբրիկա»-ի (La CinéFabque ) մասնաճյուղը, որը կապահովի  եռամյա բարձրագույն մասնագիտական կրթություն և կպատրաստի կինոյի ոլորտի մասնագիտական (գեղարվեստական) և տեխնիկական մասնագետներ։ Այս ծրագիրը իրականացվելու է համատեղ՝ հայ-ֆրանսիական, որտեղ ֆինասական ներդրումներ են լինելու և՛ ֆրանսիական կողմից (Լիոնի քաղաքապետարան), և՛ հայկական կողմից։

Լիոն քաղաքում տեղակակայված  La CinéFabque -ը    ֆրանսիական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդ ուսանողների կինոյի եւ տեսալսողական մասնագիտությունների ուսուցման համար: Այն Ֆրանսիայի պետական բարձրագույն կրթության չորս դպրոցներից մեկն է, որտեղ կինոյի արհեստներ են դասավանդվում:  Հիմնադրվել է 2015 թվականին ռեժիսոր Կլոդ Մոուրիերասի նախաձեռնությամբ, իսկ պատվավոր նախագահն է ռեժիսոր Աբդերրահման Սիսակոն: Դպրոցը առաջարկում է ուսուցում հինգ բաժիններում՝ սցենարական,  օպերատորական, ձայնի, մոնտաժի և պրոդյուսերական բաժնի:

Հանդիպումների շարքում  լուրջ բանակցություններ են տարվել Թուլուզի ֆիլմադարանի տնօրեն Ֆրանկ Լուարեյի և Հավաքածուների տնօրեն Ֆրանչեսկա Ազարայի հետ։ Հանդիպան ընթացքում, մասնավորապես,  քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը։

Բացի այդ, զրույց է ծավալվել Թուլուզի ֆիլմադրանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և  2020թ․-ին ակնկալվում է  այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25