Երկարատեւ հիվանդությունից հետո՝  85 տարեկանում, Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գիա Կանչելին  հանրությանը  հայտնի է «Միմինո», «Մի վշտացիր»,«Կին-ձա-ձա» ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: «Լավագույն երաժշտություն» անվանակարգում «Կին ձա-ձա» ֆիլմի համար կոմպոզիտորը արժանացել է «Նիկա» մրցանակի։ Կանչելին նաև 7 սիմֆոնիաների հեղինակ է: 1976 թվականին Չորրորդ սիմֆոնիայի համար արժանացել է  ԽՍՀՄ պետական մրցանակի:

Գիա Կանչելին 1993-ից բնակվում էր Բեգիայում։ Մի քանի ամիս առաջ, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, Կանչելին վերադարձել էր Վրաստան:


«Սուսերով պար»․Երևանյան պրեմիերա

Ուզբեկ ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան կայացավ «Սինեմա Սթարում»։  Դեռ կինոնախագիծ եղած ժամանակ բազամաթիվ տարակարծություններ...

, |12 Դեկտեմբեր 2019,11:30