Կինեմատոգրաֆի բնագավառում ունենցած  ավանդի համար (Academy Honorary Award) կինոռեժիսոր Դևիդ Լինչը արժանացել է պատվավոր «Օսկարի»: Այդ մասին նշված է Կինոարվեստների  ամերիկյան  ակադեմիայի  տարածած հայտարարության մեջ։ 

Դևիդ Լինչն ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ Է, որին Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» Է շնորհվել համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Իր երկարատև  կարիերայի ընացքում նկարահանել Է ընդամենը 10 լիամետրաժ կինոնկար, և դրանցից շատերը՝ «Փիղ մարդը» (The Elephant Man, 1980), «Կապույտ թավիշ» (Blue Velvet, 1986), «Սրտով վայրենիները» (Wild at Heart, 1990)  դասական ֆիմեր են դարձել:

Կինոքննադատները նշում են, որ Լինչը կռահել Է կինոյի այնպիսի ֆենոմենների հայտնվելը, ինչպիսիք են Քվենտին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը և Կոեն եղբայրները: Բայց լայն հասարակության շրջանում ամենամեծ  ժողովրդականությանը Լինչն արժանացել Է «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) միստիկական սերիալից հետո:

Պարգևատրման hանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւ են ստացել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին, որը հանձնվում Է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել Է դերասանուհի Ջինա Դևիսը:

Կինոարվեստների ակադեմիայի  շնորհած  առաջին պատվավոր «Օսկարը» ստացել է Չարլի Չապլինը (1927-1928թթ․)։ Ընդհանուր առմամբ,  տարբեր տարիներ՝ տարբեր կատեգորիաներում, պատվավոր պարգևին արժանացել են 135 նվիրյալներ, որոնք մեծապես նպաստել են կինոյի զարգացմանն ու առաջընթացին։ Սկզբնական շրջանում, պարգևատրման արարողությունը տեղի էր ունենում «Օսկար» մրցանակաբշխության հետ միասին, սակայն հետագայում, այն առնձնացվեց, դարձավ առանձին արարողություն՝ կարևորելու համար պարգևի ծանրակշիռ լինելը։ Ի դեպ, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: 


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20