Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի` կոմերցիոն ֆիլմերի շարքը դասվող ստեղծագործություններն սկսել են իրենց տեղը գտնել համաշխարհային արվեստում: Լիոնի «Լյումիեր» (լույս) փառատոնի շնորհիվ ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Վեռնոյի` արդեն դասական դարձած մի շարք ֆիլմեր:

Ինչպես հաղորդում է  Nouvelles d’Armenie-ն, ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են 1950-1960-ականների Վեռնոյի սև-սպիտակ ֆիլմերը, որոնք ժամանակին մեծ տեղաշարժեր էին առաջացրել ֆրանսիական կինոյում: Այս ժամանակաշրջանում ֆրանսահայ ռեժիսորը համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մարսել էմեն, Անրի Թրուայան և հատկապես Միշել Օդիարը, ում հետ Վեռնոյը գրել է իր երեք ամենահայտնի ֆիլմերի սցենարները` «Նախագահը»` Ժան Գաբենի մասնակցությամբ, 1962թ-ի «Ձմեռային տեսարանը»`Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ և 1963թ-ի «Մեղեդին նկուղից»` Ալեն Դելոնի մասնակցությամբ:

Լիոնի փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին «Ձմեռային տեսարանը» ֆիլմով: Այն կցուցադրվի «Halle Tony Garnier» սրահում: Բազմաթիվ հուրերի թվում են  հայտնի դերասանուհի Ֆրանսուազ Արնուլը և Ժան-Պոլ Բելմոնդոն:


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42