Անդրեյ Ա․ Տարկովսկու հոր մասին  պատմող վավերագրական ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց Վենետիկի կինոփառատոնի հանդիսատեսի մոտ։ Այն ընդունվեց   երկարտև ու  բարձր ծափահարություններով։ Ֆիլմը նայել ցանկացողները մեկ ժամ առաջ հերթ էին կանգնել։ Տարկովսկու որդին, անձամբ է ներկայացրել ֆիլմը հանդիսատեսին։

«Իմ ֆիլմի գաղափարը հայրիկիս աշխատանքի լիարժեք ուսումնասիրությունը չէ։ Ես ուզում էի պատմել այն մասին, թե ի՞նչ մոտիվացիա է ունեցել հայրս, ի՞նչ պատճառներ է ունեցել, որպեսզի կինո նկարի։ Բնականաբար ինչ-որ բաներ պարզվեց հնարավոր չէ պատմել։ Մենք 900  ժամ նկարահանումներ ունեցանք, ստիպված կլինեինք վեց ֆիլմ նկարել, սակայն դա էլ բավարար չէր լինի»,-պատմեց Տարկովսկու որդին։

Նա նշեց նաև, որ Տարկովսկու հոգևոր հորը կարելի է համարել Ֆեոդոր Դոստոևսկուն, ով իր ստեղծագործություններում մարդուն առաջնային ու կենտրոնական դեր տվեց ռուսական հոգևոր մշակույթում։ Ու թեև իր հայրը Դոստաևսկու ստեղծագործությունների հիման վրա որևէ ֆիլմ չի նկարել, սակայն, իր ֆիլմերում բարձրացրել է բոլոր այն հարցերը, որոնք նախկինում բարձրացրել է նաև ռուս գրողը։

Հոր ֆիլմերի բացառիկության մասին խոսելով վերջինս նշել է․ «Կինեմատոգրաֆի տեսանկյունից նրա ստեղծագործությունները բացառիկ են։ Երբ ինձ հարցնում են՝ ո՞վ է երկրորդ Տարկովսկին, ես շփոթվում եմ։ Նա չկա և չի կարող լինել։ Քանի որ դա նրա յուրահատուկ մոտեցումն է կինոյին։

Քանի դեռ մարդիկ և  պրոդյուսերները կշարունակեն կինեմատոգրաֆը համարել որպես ժամանցի միջոց, հազիվ թե երկրորդ Տարկովսկի ծնվի»։

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները Տարկովսկու որդին սկսել է դեռևս 2003 թվականին՝ հիմնվելով ռեժիսորի օրագրերի վրա։ Սկզբում այն բոլորովին այլ նախագիծ է եղել, հետո ֆինանսավորում չլինելու պատճառով Տարկովսկին վերանայել է ամբողջ ֆիլմը․ «Ես ցանկանում էի  ցույց տալ նաև Անդրեյ և Արսենի Տարկովսիկների պոետիկ և հոգևոր կապը, քանի որ առանց Արսենիի Անդրեյը չէր լինի։ Արսենի Տարկովսկու պոեզիան հորս ստեղծագործությունների հիմքն է»։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը


Կինոֆորումից մինչև կինոտեսիլք

Կինոյի մասին օրենքին շատերն են սպասում, բայց և հասկանում են, որ սպասելուն զուգահեռ՝ պետք է գործել, առաջ շարժվել։ Օրինակ՝ կրթվելու,...

, |15 Դեկտեմբեր 2019,20:23