Ալեն Դելոնը 10 տարվա ընդմիջումից հետո կրկին կհայտնվի մեծ էկրանին
| Նորություններ |3 Հոկտեմբեր 2019,01:29
84-ամյա լեգենդար դերասան Ալեն Դելոնը տասնամյա ընդմիջումից հետո մեծ էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն, և նշում, որ Ֆրանսիայում ֆիլմը վարձույթ դուրս կգա նոյեմբերի 27-ից։ Դելոնի նախորդ աշխատանքը կինոյում դարձել Է Կեսարի դերը «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008 թ.):
Դելոնը նկարահանումների հրապարակում միայն մեկ օր է անցկացրել։ Նոր ֆիլմը հեռուստատեսության աշխարհի մասին է։ Նա մարմնավորել է ինքն իրեն։