Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», Լուկրեցիա Մարտելի գլխավորած ժյուրիի որոշմամբ  ստացավ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը։ Արդեն նշվել է, որ «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերում հանդես եկած Խոակին Ֆենիքսը դարձել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից։ Նրա  հնարավորությունը գնահատավում է 30,7 տոկոս։

Հիմնական մրցանակները

Լավագույն ֆիլմ- «Ջոկեր» ( Joker), Թոդ Ֆիլիպս,

Գրան պրի «Արծաթե առյուծ» «Դրեյֆուսի գործը»  (J՚accuse), ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի,

Լավագույն ռեժիսոր «Արծաթե առյուծ»Ռոյ Անդերսոն  «Անսահմանության մասին» (Om det oandliga),  

Լավագույն դերասանուհի «Վոլպիի գավաթ» – Արիան Ասկարիդ «Աղոթք հանուն Աստծո» (Gloria Mundi) , Ռոբեր  Գեդիկյան,

Լավագույն դերասան «Վոլպիի գավաթ»Լուկա Մարինելլի  «Մարտին Իդեն», (Martin Ede ), Պիետրո Մարչելլո,

Լավագույն սցենար-  ռեժիսոր Յունֆան, «Չերրի Լայն, թիվ 7 տուն»  (No.7 Cհerry Lane),

Ժյուրիի հատուկ մրցանակ- «Մաֆիան արդեն այն չէինչ նախկինում» (La mafia non e piu quella di una volta) , Ֆրանկո Մարեսկո,

«Մարչելլո Մաստրոյանի» մրցանակը տրվեց երիտասարդ դերասանուհի՝ Թոբի Ուոլեսին՝  ռեժիսոր Շենոն Մերֆի «Կաթնատամներ» (Babyteeth) ֆիլմում խաղացած դերի համար ։

 


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20