Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը կինոյում ունեցած ներդրման համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»: Վենետիկի կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան Ալմադովարին անվանել է «Բունյուելից հետո իսպանացի ամենամեծ և ազդեցիկ ռեժիսորը»:

«Սա կարևոր պարգև է, մանավանդ, եթե այն ինքդ ես ստանում: Հաշվի առնելով, որ հենց Վենետիկում եմ սկսել ես որպես ռեժիսոր, սա ինձ համար առանձնահատուկ զգացողություն է: Այն նույնիսկ ավելի կարևոր է, եթե դուք, ինչպես և ես, բավականին երկար ժամանակ ենք ապրում », – ասել է ռեժիսորը` ստանալով մրցանակը:

Ալմադովարը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և կատակել, որ մրցանակը նրան կփրկի մենությունից․ «Հիմա ես երբեք մենակ չեմ մնա. այս առյուծն ինձ կընկերակցի»:

Պեդրո Ալմադովարի  միջազգային դեբյուտը 1983 թվականին տեղի է ունեցել Վենետիկում՝ «Արատի անվայել հմայքը» ժապավենով: 1988 թվականին Վենետիկի փառատոնի  հիմնական մրցույթում տեղի է ունեցել նրա «Կանայք՝ նյարդային խանգարման եզրին» ժապավենի պրեմիերան: Ֆիլմն արժանացել է մրցանակի՝ լավագույն սցենարի համար։ Ալմադովարը ստացել է նաև երկու «Օսկար», երկու Կաննի կինոփառատոնի  մրցանակ, երկու «Ոսկե գլոբուս»:


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46