Այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր,  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը։ Այս մասին հայտնում է Գազետա-ն։

Ռեժիսորի մահվան մասին լուրը հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: «Մարկ Անատոլիի Զախարովն այսօր վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է Վարշավերը։ Նա նշել է, որ հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկությունները կհայտնեն ավելի ուշ։

Մարկ Զախարովը ծնվել է 1933թ-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ 1973թ-ին նշանակվել է Լենինյան կոմսոմոլի անվան մոսկովյան թատրոնի (1990թ-ին՝ Լենկոմ) գեղարվեստական ղեկավար։ 45 տարվա ընթացքում լեգենդար թատերական ռեժիսորը բեմադրել է ավելի քան 40 ներկայացում։ Զախարովը նկարահանել է նաև «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» ֆիլմերը։

 

 


100-ից ավելի ֆիլմեր կմրցեն «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ անվանակարգերում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում,  Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների...

|22 Հոկտեմբեր 2019,23:27