Չեմ սիրում  դպրոցը, այնտեղ ստիպում են կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որ դու չես ցանկանում իմանալ։

Ի տարբերություն շատ դերասանների իմ ճակատագիրը չի կանխորոշվել մանկուց։ Ես մեծացել եմ Հոլիվուդի hետնախորշերում և կարծում  էի, որ խելագար կմեծանամ։

Չնայած ես ծնվել եմ Հոլիվուդում, սակայն մինչեւ 13 տարեկանս վստահ էի, որ դերասան լինելը մասոն լինելուն մոտ մի բան է, որ կա արյան մեջ, փոխանցվում է գեներով։ Չգիտես ինչու մտքովս չէր անցնում, որ կարելի է պարզապես գործակալ վարձել և գնալ  քասթինքի։

Դպրոցում ինձ վրա ուշադրություն դարձնող  չկար, համենայն դեպս մինչ այն պահը, երբ սկսեցի ինձ  անուղեղ հիմարի պես պահել։

Առաջին համբույրն իմ կյանքի ամենատհաճ  զգացողությունն է եղել։ Այդ աղջիկը հաջողացրեց այնքան թուք լցնել իմ բերանը, որ ես մի երկու թաղամաս քայլելով անընդհատ թքում էի։

Ես գեյ չեմ։

Ինձ միշտ  դուր է եկել մորս վերաբերմունքը իմ հաջողությունների հանդեպ։ Հիշում եմ, երբ հանկարծ հանրահայտ դարձա, նա բացում էր ննջարանի դուռը եւ ասում էր․ «Վեր կաց անկողնուց, մարզվիր և հերիք է ալարես, փոքրիկ, քնկոտ որդուկ»։

Փառքի արագությունը բավական արագ է անցնում և դու հասկանում ես, որ ուրախությունն ամենևին այն չէ, որ քեզ հանկարծ սկսում են ճանաչել փողոցում, այլ այն, որ ֆիլմերդ կմնան անգամ քո մահից հետո։

Որտեղ էլ էլ լինեմ մարդիկ աչքերը չռած նայում են վրաս։ Մինչև հիմա լավ չեմ հասկանում, այդ կերպ նրանք ուզում են ցույց տալ, որ ճանաչո՞ւմ են ինձ, թե՞ որ ես «պիդռ»-ի պես եմ հագնված։

Կասկածում եմ, որ միայնակ լինելը այդքան դժվար բան է։

Ինձ դուր են գալիս ամենահասարակ կանայք․ նրանց ում ամեն օր տեսնում ես փողոցում՝ ուսանողուհիներ, մատուցողուհիներ։ Շատ հաճախ երեկույթներին երեւում եմ ինչ-որ աղջկա հետ, ում հետ ինձ ոչինչ չի կապում։ Ինձ թվում է այս ամենը շատ պարզ է։ Սակայն ես չեմ կարողանում բացատրել ուրիշներին, որ եթե աղջկան կինո ես հրավիրում, պարտադիր չէ նրան  մինչև անկողին հասցնելը։

Այն, որ ես երբեմն երեկույթներին երևում եմ իմ տղա ընկերների հետ, ամենևին չի նշանակում, որ ես գեյ եմ, կամ ցանկանում եմ դառնալ։

Ամենավերջին բանը, որ ես կցանկանայի հաստափոր հոլոիվուդյան սրիկա դառնալն է։ Ես աղքատ եմ մեծացել և իսկապես երջանիկ էի միայն այդ ժամանակ։

Ես երկար մտածում էի, կարո՞ղ եմ արդյոք Ռոմեո խաղալ։ Հետո  Քիանու Ռիվզին տեսա «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմում եւ հասկացա, որ եթե նա շեքսպիրյան ֆիլմում խաղացել է, ապա ես անհանգստանալու տեղ չունեմ։

Ամեն անգամ, երբ ինձ նոր դեր են առաջարկում, ես հիշում եմ Ռիվեր Ֆենիքսին (Ամերիկացի դերասան, ում մահից հետո նրան  փոխարինեց Դի Կապրիոն՝ «Բասկետբոլիստի օրագիրը» ֆիլմում։ Երիտասարդ դերասանը մահացել էր 23 տարեկանում՝ թմրադեղերի չարաշահումից):

Եթե ինձ հարցնեին, թե մահացածներից ո՞ւմ հետ կցանկանայի խոսել, ես կասեի՝ Օրսոն Ուելսի հետ, այն պահին, երբ նա ստեղծում էր «Քաղաքացի Քեյն»-ին։ Բայց լրագրողները երբեք նման հարցեր չեն տալիս։

Ինձ թվում է Ամերիկայի գլխավոր խնդիրն այն է, որ նա ցանկանում է իր կանոնները հաստատել  այնպիսի երկրներում, որոնցից ինքը գաղափար անգամ չունի։

Ես ցանկանում եմ մտածել, որ վավաերագրական կինոն չունի ռեժիսոր, քանի որ նրա ռեժիսորը՝ Աստվածն է։

Աֆրիկան վերջին վայրերից մեկն է, որտեղ ես հայտնի չեմ։

Ես բավական երկար ժամանակ անցկացրի Աֆրիկայում, և տեսա թե ինչ տեսակ խնդիրների հետ են բախվում այնտեղ մադրիկ, վերադառնալուց հետո, ես չեմ ցանկանում լսել ինձ շրջապատող մարդկանց որևէ խնդրի մասին։

Փառքը ունիվերսալ անցաթուղթ է, ուր ուզում գնում ես։

Ես փորձում եմ հնարավորինս չվնասել շրջակա միջավայրը, ես տանիքիս վրա արեւային մարտկոցներ ունեմ, իմ մեքենան, ի տարբերություն սովորական մեքենաների, ավելի քիչ թունավոր գազ է արտանետում, նմանատիպ մեքենաներ ես գնել եմ մորս, հորս, հորս նոր կնոջ համար, սակայն ես գիտեմ, որ այսքանը բավարար չէ։

Շրջակա միջավայրի խնամքը չի նշանակում, որ դուք հյուր գնաք, քայլեք սենյակներով եւ անջատեք միացրած թողած լույսը, սակայն սկսել կարելի է հենց այստեղից։

Կարծես թե մանկության տարիներին ես երազում էի դառնալ կենսաբան, թերթերը սակայն այդ մասին չեն գրի։

Չեմ ցանկանում պատմել, թե  որքան բախտս բերեց, երբ սկսեցի աշխատել Սկորսեզեի հետ։ Ինչ էլ ասեմ այս թեմայով հիմար լրագրողական կլիշե է դառնալու։

Վերջերս կինոն նշեց իր հարյուր ամյակը, սակայն եթե մտորենք կհասկանանք, որ 100 տարվա ընթացքում կինոյում չի եղել այն ամենը ինչը կարող էր լինել։

Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այսքան քիչ մարդ ֆիլմ նկարահանում այսօր։ Չէ՞ որ յուրաքանչյուր ոք կարող է իրեն թույլ տալ գնել թվային տեսախցիկ ու նկարահանման տաղավար սարքել ավտոտնակում։

Ես որևէ քաղաքական ձգտումներ չունեմ  և սարսափելի վախենում եմ այն մարդկանցից ովքեր ունեն։

Ընդանուր առմամբ , ինձ դուր է գալիս, թե ինչպես է ստեղծված աշխարհը։

Ես առանձնապես շատ վախեր չունեմ՝ շնաձկները, այլմոլորակայինները և գլոբալ տաքացումը։

Միշտ ձգտիր դեպի ճշմարտությունը։

 Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը