Եվրոպական կինոակադեմիայի ( EFA- ի) պատվավոր մրցանակն այս տարի կինոյում ունեցած ծառայությունների համար կստանա ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը:  Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թ․դեկտեմբերի 7-ին՝ Բեռլինում։

Ջուլիետ Բինոշը ծնվել է Փարիզում: Վաղ տարիքից սկսել է խաղալ թատրոնում։ Կինոյում նրա դեբյուտը կայացել է  1983 թվականին՝  Պասկալ Կանի «Գեղեցիկ ազատություն» ֆիլմով: Դերասանուհին հայտնի տարձավ Անդրե Տեշինեի «Ժամադրություն» ֆիլմով։ Բինոշի  միջազգային կարիերան սկսվեց Լեոս Կարաքսի «Վատ արյուն» կինոնկարով, իսկ միջազգային ճանաչում բերեց  Քշիշտոֆ Կիսլյովսկու «Երեք գույն. Կապույտ» ֆիլմը (1993, Վոլպիի գավաթ, Սեզար մրցանակ):

Ֆրանսիացի տաղանդավոր դերասանուհուն  իրական  ճանաչում ու փառք բերեցին  «Անգլիացի հիվանդը» (1996, «Օսկար» և «Արծաթե արջ») և  Լասե Հելստորմի «Շոկոլադ» (2000) ֆիլմերը:

Իր  կարիերայի ողջ ընթացքում, EFA-ի եռակի մրցանակակիր Ջուլիետ  Բինոշը, նկարահանվել է անգլերեն և ֆրանսերեն ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմերում:

100-ից ավելի ֆիլմեր կմրցեն «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ անվանակարգերում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում,  Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների...

|22 Հոկտեմբեր 2019,23:27